Լեհաստանը գերմանական Leopard-2 տանկերը Ուկրաինային փոխանցելու թույլտվություն է խնդրել Գերմանիայից
Լեհաստանը պաշտոնապես թույլտվություն է խնդրել Գերմանիայից՝ Leopard-2 տանկերը Ուկրաինային փոխանցելու համար: Գերմանիայի պաշտոնատար անձինք dpa լրատվական գործակալությանը հաստատել են, որ ստացել են դիմումը և հայտարարել են, որ այն կդիտարկվի «արագ կարգով»:
Արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքն ավելի վաղ հայտարարել էր, որ Բեռլինը չի խանգարի Լեհաստանին տանկեր մատակարարել Կիևին, հայտնում է AP-ն։
Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը նաև կոչ է արել Գերմանիային «Լեոպարդ-2 տանկերով միանալ Ուկրաինային աջակցող երկրների կոալիցիային»՝ նկատի ունենալով վերջին ճնշումը Բեռլինի վրա՝ իր որոշ զրահամեքենաներ ուղարկելու համար։ «Սա մեր ընդհանուր գործն է, քանի որ մենք խոսում ենք ամբողջ Եվրոպայի անվտանգության մասին»,- գրել է Բլաշչակը Twitter-ում։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը կոչ է արել շուտափույթ նոր սպառազինություններ մատակարարել Ուկրաինային։ «Պատերազմի այս որոշիչ պահին մենք պետք է Ուկրաինային ավելի ծանր և առաջադեմ համակարգեր տրամադրենք, և մենք պետք է դա ավելի արագ անենք»,- ասել է նա երեքշաբթի օրը Բեռլինում Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսի հետ բանակցություններից հետո:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 17:24
Первопрестольный Эчмиадзин строго осуждает решение суда об аресте предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-28 17:15
Учитывая происходящее, можно четко заявить, что Армения – авторитарное государство. Об этом заявил бывший министр иностранных дел Армении Вардан Осканян. По его словам, власти игнорируют Конституцию и законы. Он выразил уверенность, что все это упирается в проблему Арцаха.
-
2025-06-28 17:14
Если бы блицкриг против Ирана удался, очевидно, что была попытка Азербайджана и Турции прорвать так называемой Зангезурский коридор, поэтому они и проводили учения в Нахиджеване. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявила востоковед, специалист по Ирану Карине Геворкян.
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.