Էռնեկյանի հետ «Զվարթնոցի» ընդլայնման հետ կապված հարցեր են քննարկվել
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանի հետ քննարկել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ընդլայնման, թողունակության ավելացման վերաբերյալ հարցեր։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունից։
Նախարարը նշել է, որ առաջիկայում տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային խումբ կստեղծվի, որի շրջանակում կքննարկվեն ներդրումային ծրագրի մանրամասները։
Մարտին Էռնեկյանը նշել է, որ պատրաստակամ են բաց աշխատել աշխատանքային խմբի շրջանակներում։
«Սա պատմական պահ է, որը կարող է մեծ հետք թողնել Հայաստանի ապագայի վրա»,-ասել է Էռնեկյանը։
Նախարարը կարևորել է առկա համագործակցությունն ու ընկերության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերն առավել զարգացնելու և ներդրումներն ընդլայնելու պատրաստակամությունը՝ ընդգծելով ծրագրի շրջանակներում հեռանկարային լուծումներ գտնելու անհրաժեշտությունը, քանի որ այդ աշխատանքներն ապագայի համար են։
Նշվում է, որ հանդիպմանը ներկա են եղել նաև «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեն և փոխտնօրեն Սերգեյ Ավետիսյանը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-15 10:55
Мы постоянно обсуждаем, какие силы и лидеры пойдут на выборы. Но почти никогда не говорим о том, какой народ пойдет на выборы. А ведь именно ответ на этот, пугающе туманный, вопрос определит не только исход, но и сам ход выборов.
-
2025-07-15 10:45
Проект Минфина России о взимании пошлин с иностранных работников не может применяться к гражданам стран Евразийского экономического союза. Об этом говорится в комментарии, предоставленном Sputnik Армения коллегией по экономике и финансовой политике Евразийской экономической комиссии (исполнительного органа ЕАЭС).
-
2025-07-15 10:43
На фоне тёплых отношений властей Армении с турецко-азербайджанским тандемом в Баку продолжается так называемый «судебный процесс» по делу армянских пленных.
-
2025-07-15 10:40
Газета «Грапарак» пишет: