Последние новости

«Ժողովուրդ». ՊՆ-Ն ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ՀՐԴԵՀԻ ՀԱՋՈՐԴ ՕՐԸ 15 ԱՎՏՈՄԵՔԵՆԱ Է ԳՆԵԼ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է ՀՀ պաշտպանության նախարարությունը Ազատ գյուղի ողբերգական հրդեհի հենց հաջորդ օրն իր կարիքների համար մարդատար ավտոմեքենաներ է գնել:

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ ՊՆ-ն թվով 15 ավտոմեքենա է ձեռք բերել, իսկ պայմանագիրը կնքվել է հունվարի 20-ին՝ 15 զինծառայողի կյանք խլած հրդեհից 1 օր հետո: Մեզ հայտնի դարձավ, որ Պաշտպանության նախարարությունը գնել է 2023 թվականի արտադրության, սպիտակ երանգի, «Հունդաի Էլանտրա» մակնիշի մեքենաներ: Պայմանագիրը կնքվել է «Կապիտալ մոթորս» ընկերության հետ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մեքենաների գնման գումարը, առանց ԱԱՀ-ի, կազմել է 165 մլն դրամ. լրացուցիչ ԱԱՀ-ն կազմել է 33 մլն դրամ: 15 մեքենան պետական բյուջեի վրա արժեցել է 198 մլն դրամ կամ մոտ 489 հազար ԱՄՆ դոլար: ՊՆ կարիքների համար նախատեսված մեկ ավտոմեքենայի համար ծախսվել է 13 մլն 200 հազար դրամ կամ 32 հազար 592 դոլար (ներառյալ ԱԱՀ-ն):

Դե, իհարկե, բնական է, որ ՊՆ-ն ավտոմեքենա է գնում իր կարիքների համար, բայց բանակն այս պայմաններում պահելու, անփութության հետևանքով 15 զոհ տալու ֆոնին նման պահվածքն առնվազն անազնիվ է:

Ստացվում է, որ, մի կողմից, առաջնագծի զինվորները զրկված են տաքանալու տարրական պայմաններից, մյուս կողմից՝ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաները պետք է երթևեկեն 2023 թվականի արտադրության, չօգտագործված ավտոմեքենաներով: Ինչ խոսք, հայրենիքը պաշտպանելու յուրովի մոտեցում է»:

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ