Ստոլտենբերգ․ ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության կողմ չէ և զորքեր ու ինքնաթիռներ չի ուղարկում
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության կողմ չի և չի լինի, հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Նա հայտնել է գերմանական Welt թերթին տված հարցազրույցում, որ ՆԱՏՕ-ն առաջին իսկ օրվանից «որոշել է աջակցել Ուկրաինային»։
«Միևնույն ժամանակ մենք բացառել ենք ՆԱՏՕ-ի մասնակցությունը պատերազմին։ ՆԱՏՕ-ն պատերազմի կողմ չէ, և դա այդպես էլ կմնա։ Մենք Ուկրաինա չենք ուղարկում ո՛չ մեր զորքերը, ո՛չ էլ ինքնաթիռները, բայց մենք աջակցում ենք նրանց հանդերձանքով», - ասել է Ստոլտենբերգը։
Նա ավելացրել է, որ Ուկրաինան ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն ինքնապաշտպանության իրավունք ունի, ու ՆԱՏՕ-ն աջակցում է նրան այդ իրավունքի պաշտպանության գործում: Ըստ նրա, միշտ էսկալացիայի վտանգ կա, ուստի կարևոր է ուժեղացնել ՆԱՏՕ-ի ռազմական ներկայությունը դաշինքի արևելյան մասում։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-25 19:46
Грузия в двенадцатый раз принимает многонациональные военные учения Agile Spirit. Официальное открытие учений состоялось в Совместном учебно-оценочном центре НАТО–Грузия в Крцаниси.
-
2025-07-25 19:45
Внешнеторговый оборот Армении в январе-июне 2025 года сократился на 45% по сравнению с аналогичным периодом предыдущего года, составив 9 млрд 668 млн долларов США.
-
2025-07-25 19:42
На территории автовокзала Аштарака состоялась акция протеста. Жители города жалуются на компанию «Мульти транспорт», говорят о плохой работе транспорта и росте цен за проезд.
-
2025-07-25 19:40
Сотрудники МВД Армении усилят дежурство в день праздника Вардавар, который будет отмечаться 27 июля. Об этом сообщили в пресс-службе полиции.