Ցուցարարները փակել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ տանող ճանապարհը
Այսօր առավոտյան ժամը 7.30-ից մոտ հինգ տասնյակ քաջարանցիներ բողոքի ցույց են կազմակերպել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վարչական շենքի առաջ, գրում է «Առավոտ»-ը:
Ցուցարարները նախ փակել էին կոմբինատ տանող ճանապարհը, թույլ չտալով, որ աշխատակիցները ավտոմեքենայով մտնեն տարածք, այնուհետև ոստիկանության հետ բանակցության արդյունքում ճանապարհը բացվեց։
Ըստ աղբյուրի՝ բողոքավորները պահանջում են Քաջարանում ապրողներին տալ փոխհատուցում՝ առողջության վերականգնման համար, աշխատանքի ընդունել բանակից զորացրված երիտասարդներին, ինչպես նաև 2021թ. աշխատանքից ազատված քաջարանցիներին։ Հիշեցնենք, որ նրանք, ըստ շրջանառվող լուրերի՝ ազատվել էին քաղաքական դրդապատճառներով։
Ցուցարարների հետ հանդիպել է ԶՊՄԿ արհկոմի նախագահ Տիգրան Սարգսյանը, առաջարկելով հինգ հոգանոց պատվիրակություն կազմել և հանդիպել կոմբինատի տնօրինության հետ։ «Մենք չենք բարձրանա, առավոտը 7-ից այստեղ սառում ենք, թող տաք կաբինետներից իջնեն մեր հարցերին պատասխանեն»,- ասացին ցուցարարները։
Նրանք պնդել են, որ սա քաղաքական պայքար չէ. «Մենք դեմ չենք կառավարությանը կամ որևէ քաղաքական պահանջ չենք դնում, մենք ուզում ենք մեր սոցիալական հարցերը լուծի կոմբինատի տնօրինությունը»,- նշել է ցույցի մասնակից, Քաջարանի բնակիչ Արմեն Մարտիրոսյանը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-25 19:46
Грузия в двенадцатый раз принимает многонациональные военные учения Agile Spirit. Официальное открытие учений состоялось в Совместном учебно-оценочном центре НАТО–Грузия в Крцаниси.
-
2025-07-25 19:45
Внешнеторговый оборот Армении в январе-июне 2025 года сократился на 45% по сравнению с аналогичным периодом предыдущего года, составив 9 млрд 668 млн долларов США.
-
2025-07-25 19:42
На территории автовокзала Аштарака состоялась акция протеста. Жители города жалуются на компанию «Мульти транспорт», говорят о плохой работе транспорта и росте цен за проезд.
-
2025-07-25 19:40
Сотрудники МВД Армении усилят дежурство в день праздника Вардавар, который будет отмечаться 27 июля. Об этом сообщили в пресс-службе полиции.