Der Spiegel․ Գերմանիայի կանցլերը Ուկրաինա Leopard մարտական տանկերի մատակարարման որոշում է կայացրել
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ուկրաինա Leopard մարտական տանկերի մատակարարման որոշում է կայացրել։ Ընդ որում՝ խոսքը առնվազն Leopard 2 A6 տանկերի մեկ վաշտի մասին է, գրել է Der Spiegel-ը։
Նյութի հրապարակման պահին պաշտոնական հավաստիացում դեռ չկար, բայց ԶԼՄ-ներին արդեն արձագանքել են, մասնավորապես՝ բունդեսթագում։ Պաշտպանության կոմիտեի նախագահ Մարի-Ագնես Շթրակ-Ցիմերմանը խոսել է ռուսական ներխուժմանն արձագանքելու կարևոր քայլի մասին։ Նրա խոսքով՝ որոշման ընդունումը երկար ժամանակ է պահանջել, բայց, ի վերջո, այն անխուսափելի էր։
«Այն, որ Գերմանիան թույլ կտա գործընկեր երկրներին հանձնել իր տանկերը, ինչպես նաև ինքը կմատակարարի դրանք, մխիթարական նորություն է տառապյալ և խիզախ ուկրաինացի ժողովրդի համար»,- նշել է նա։ Բունդեսթագում Քրիստոնեա-դեմոկրատական միություն/Քրիստոնեա-սոցիալական միություն ընդդիմադիր խմբակցության առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը ողջունել է Գերմանիայի կառավարության որոշումը, բայց միևնույն ժամանակ մեղադրել կանցլերին անվճռականության և երկար տատանվելու մեջ։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-23 06:15
Легендарный британский музыкант Оззи Осборн умер в возрасте 76 лет, сообщает Sky News со ссылкой на его семью.
-
2025-07-23 06:12
Министры обороны Турции и Азербайджана Яшар Гюлер и Закир Гасанов подписали меморандум о взаимопонимании по укреплению взаимной военной безопасности, сообщили азербайджанские СМИ.
-
2025-07-23 06:08
Голод «стучится во все двери» в Газе, заявил сегодня генеральный секретарь Организации Объединенных Наций Антониу Гутерриш, назвав сложившуюся ситуацию «шоу ужасов», сообщает CNN.
-
2025-07-23 06:06
В Баку состоялось очередное заседание "суда" над бывшим госминистром Нагорного Карабаха, бизнесменом и филантропом Рубеном Варданяном.