Արմեն Գևոգորյան․ Ադրբեջանն ուզում է նաև Նախիջևանի կարգավիճակի փոփոխություն
Վերջերս ադրբեջանական իշխանությունների կողմից նկատվում են նաև Նախիջևանի Ինքնավար Հանրապետության կարգավիճակի փոփոխության միտումներ։
Այս մասին ԵԽ տեղական և տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանն ասել է ԵԽ տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Լինդերտ Վերբիկի ու գլխավոր քարտուղար Մաթյո Մորիի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։
«Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող զարգացումները պետք է պահվեն ԵԽԽՎ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի ուշադրության կենտրոնում»,– ասել է նա։
Արմեն Գևորգյանը Կոնգրեսի նախագահին և գլխավոր քարտուղարին տեղեկություններ է ներկայացրել նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անթույլատրելի իրավիճակի և Ադրբեջանի կողմից շրջափակմամբ ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ:
«Ըստ էության, Ադրբեջանի կողմից շրջափակումը ժողովրդավարության դեմ ադրբեջանական իշխանությունների պայքարի միակ դրսևորումը չէ»,– ասել է նա:
Հանդիպման ընթացքում կարևորվել է առաջիկայում կայանալիք ԵԽ չորրորդ գագաթնաժողովում տեղական և տարածաշրջանային հարցերի ու խնդիրների քննարկումը: Զրուցակիցները փաստել են, որ ԵԽ անդամ մի շարք երկրներում արձանագրվում են տեղական ժողովրդավարության հետ կապված անթույլատրելի խնդիրներ, որոնք հակասում են տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիային:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առ այն, որ կոնգրեսի կողմից ԵԽ անդամ պետություններում արձանագրված տեղական ժողովրդավարության վերաբերյալ փաստերը և հանգամանքները պետք է ուշադրության լուրջ առարկա դառնան ԵԽ բոլոր մարմինների կողմից:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-25 19:46
Грузия в двенадцатый раз принимает многонациональные военные учения Agile Spirit. Официальное открытие учений состоялось в Совместном учебно-оценочном центре НАТО–Грузия в Крцаниси.
-
2025-07-25 19:45
Внешнеторговый оборот Армении в январе-июне 2025 года сократился на 45% по сравнению с аналогичным периодом предыдущего года, составив 9 млрд 668 млн долларов США.
-
2025-07-25 19:42
На территории автовокзала Аштарака состоялась акция протеста. Жители города жалуются на компанию «Мульти транспорт», говорят о плохой работе транспорта и росте цен за проезд.
-
2025-07-25 19:40
Сотрудники МВД Армении усилят дежурство в день праздника Вардавар, который будет отмечаться 27 июля. Об этом сообщили в пресс-службе полиции.