ԱՏՁՄ-ն նախատեսում է սփյուռքին ավելի շատ ներգրավել ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը նախատեսում է ընթացիկ տարում շարունակել համագործակցությունը միջազգային գործընկերների հետ և ավելի շատ ներգրավել սփյուռքահայությանը ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։
Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը։
Նա նշեց, որ կրթությունն այն հիմնական ուղղությունն է, որը հանգեցնում է ոլորտի զարգացմանն ու ընդգծեց` իրենց կատարած կրթական ծրագրերը շատ են, դրանցից մեկն ու հաջողվածներից է «Արմաթ» ծրագիրը։
«Ծրագրեր ունենք, որոնց շրջանակում համագործակցելու ենք միջազգային մեր գործընկերների հետ, նախատեսում ենք նաև սփյուռքի ներկայացուցիչներին ավելի ինտեգրել կրթական ուղղվածությամբ աշխատանքներին։ Այս ամենի շրջանակում այս տարի այցեր ենք նախատեսում տարբեր երկրներ, որտեղ հայ համայնքին ավելի մանրամասն կներկայացնենք «Արմաթը»»,– ասաց Եսայանը։
Այժմ ԱՏՁՄ–ն նոր ուղղություն է մշակում` ստեղծել «Արմաթ- 2» կամ «Արմաթ advanced», որպեսզի երեխաներին ավելի խորը գիտելիքներ հնարավոր լինի փոխանցել։
ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանն էլ նշեց, որ իրենք պատրաստվում են առնվազն 50 նոր «Արմաթ» լաբորատորիա բացել Հայաստանում և 50 լաբորատորիա էլ վաճառել արտերկրում։ Այսօր «Արմաթ» լաբորատորիաներ կան Ֆրանսիայում, Քուվեյթում, Գերմանիայում, ԱՄՆ–ում էլ մարտ ամսին կբացվի։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-25 18:16
Таиланд объявил о введении военного положения в восьми районах на границе с Камбоджей. Об этом, как передает Thai PBS, говорится в заявлении военного командования пограничной обороны Таиланда в провинциях Чантхабури и Трат.
-
2025-07-25 18:12
В рамках международной конференции по охране природы и окружающей среды, проходящей в Республике Алтай, представитель Министерства окружающей среды Армении Воскеат Григорян выступила с докладом, в котором представила уникальный природный мир Армении и возможности экотуризма.
-
2025-07-25 18:11
Европейский союз наносит армянскому народу серьезный ущерб, закрывая глаза на репрессии властей Армении. Об этом этом написал в соцсети экс-глава МИД Армении Вардан Осканян.
-
2025-07-25 18:09
Администрация турецкой провинции Тунджели запретила армянской фольклорной группе «Возвращение» выступление на 23-м Фестивале культуры и природы «Мунзур». Об этом пишет ermenihaber.am.