Последние новости

Գերմանիայի կառավարությունը հաստատել է, որ Ուկրաինային Leopard 2 տանկեր կուղարկի

Գերմանիայի կառավարությունը հաստատել է, որ Leopard 2 տանկեր կուղարկի Ուկրաինային և այլ երկրներին վերաարտահանման թույլտվություն կտա։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշթրայթը։

«Դաշնային կառավարությունը որոշել է ուկրաինական զինված ուժերին տրամադրել Leopard 2 մարտական տանկեր»,-ասել է նա։ «Գերմանիան թույլտվություն կտա նաև գործընկեր երկրներին, որոնք ցանկանում են Leopard 2-ը ուղարկել Ուկրաինային սեփական պաշարներից»,-հավելել է նա։

Գերմանիան առաջին փուլում Ուկրաինային կտրամադրի Leopard 2A6 տանկերից բաղկացած 14 վաշտ Բունդեսվերի պաշարներից։ Գերմանիայի ռազմական օգնությունը նախատեսում է լոգիստիկայի, զինամթերքի ապահովման և Leopard 2 տանկերի սպասարկման հարցերի լուծում, նշել են կառավարությունում:

Կառավարության տեղեկատվության համաձայն՝ ուկրաինական տանկերի անձնակազմերի պատրաստումը կսկսվի մոտ ժամանակներս Գերմանիայում։

Նախօրեին Կիևի իշխանություններին տանկեր ուղարկելու կանցլեր Օլաֆ Շոլցի որոշման մասին հայտնել էր Der Spiegel ամսագիրը։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ