Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ԱԳՆ-Ն ԽՈՍՏՈՎԱՆԵՑ՝ ԵՐԵՎԱՆԸ, Ի ԴԵՄՍ ՓԱՇԻՆՅԱՆԻ, ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՊԱՐԵԼ ԱԼԻԵՎԻ ՏՐԱՄԲՈՆԻ ՏԱԿ
Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն անդրադարձել է երեկ Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի օրակարգում ներառված հանդիպում-քննարկմանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ:
«Հատկանշական էր, որ այդ հանդիպումն իրականացվեց փակ ձևաչափով և մեզ հասանելի է միայն Արարատ Միրզոյանի ելույթի սղագրությունը, որ տեղադրված է ԱԳՆ պաշտոնական կայքում:
Ցավոք, եվրոխորհրդարանականների հետ հարցուպատասխանի հատվածը հրապարակված չէ, ինչը, իհարկե, բազմաթիվ ենթադրությունների տեղիք է տալիս:
Բայց այս գրառմանս առիթը դա չէ. ծանոթանալով Արարատի ելույթին՝ աչք ծակեց այն հատվածը, որտեղ Արարատ Միրզոյանն առաջին անգամ խոստովանում է, որ Հայաստան-Ադրբեջան բանակցություններն Արցախի հարցից տարանջատելու առաջարկն արել է Ադրբեջանը և պաշտոնական Երևանը համաձայնել է Ադրբեջանի այդ առաջարկին:
Դեռևս ամիսներ առաջ և առ այսօր մենք աղաղակում էինք այն մասին, որ այդպիսի տարանջատում իրականացնել չի կարելի, որ չի կարելի Արցախին թողնել Ադրբեջանի հետ դեմ-հանդիման, որ այդպիսի բանակցային մարտավարությունն Արցախին դավաճանելու հերթական դիվանագիտական արարն է և չի բխում Հայաստանի և Արցախի շահերից:
Իշխանության ոհմակի ներկայացուցիչներն այդ գաղափարը սկզբից ներկայացնում էին որպես սեփական նախաձեռնություն՝ ամիսներ առաջ Արմեն Գրիգորյանի, Նիկոլ Փաշինյանի և այլ մանր-մունր ուսապարկերի շուրթերով, հետո փորձում էին ակնարկել, որ այդպիսի մարտավարություն են որդեգրել, քանի որ կա միջազգային խաղացողների նման նախատրամադրվածություն:
Եվ ահա, վերջապես, երեկ Արարատ Միրզոյանը խոստովանեց այն, ինչի մասին կռահում էինք բոլորս։ Պաշտոնական Երևանը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, շարունակում է պարել Իլհամ Ալիևի տրամբոնի տակ:
Եվ բնականաբար այդ ռեգիոնալ և աշխարհաքաղաքական պորտապարը, որ իրականացնում է Նիկոլը, արվում է Հայաստանի, հայ ժողովրդի երկարաժամկետ շահերի հաշվին»,- գրել է Աշոտյանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-10 15:57
«Хочу ещё раз официально заявить, что Армения готова, хочет и намерена предоставить такой же проход на тех же условиях, на которых Исламская Республика Иран предоставляет проход Азербайджану», — заявил Пашинян 18 сентября 2024 года.
-
2025-07-10 15:42
Европарламент (ЕП) на пленарной сессии в Страсбурге отклонил резолюцию о недоверии главе Еврокомиссии (ЕК) Урсуле фон дер Ляйен. Трансляция заседания велась на сайте ЕП. Об этом сообщает ТАСС.
-
2025-07-10 15:39
МИД Армении представил подробности переговоров премьер-министра Никола Пашиняна и президента Азербайджана Ильхама Алиева в ОАЭ.
-
2025-07-10 15:35
Если принципы будут соблюдены, Армения не против делегирования (полномочий по контролю - ред) по Сюникскому участку. Об этом заявил замминистра ИД Мнацакан Сафарян в интервью радиостанции «Свобода».