Последние новости

Անկարայում հերքել են ՆԱՏՕ-ից դուրս գալու ծրագրերը

Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ից դուրս գալն այս պահին չի դիտարկվում, հայտարարել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Օմեր Չելիքը։

«ՆԱՏՕ-ի կազմից Թուրքիայի դուրս գալու մասին խոսք չկա։ Մենք ՆԱՏՕ-ն հիմնած երկրներից մեկն ենք»,-ասել է Չելիքը CNN Turk հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Շվեդիայի և Թուրքիայի հարաբերությունները վատթարացել են վերջին մի քանի օրերի ընթացքում Ստոկհոլմում տեղի ունեցած բողոքի ցույցերի և դանիական «Կոշտ կուրս» ծայրահեղ աջ կուսակցության առաջնորդ Ռասմուս Պալուդանի կողմից Ղուրանն այրելու պատճառով՝ շվեդական իշխանություններից ակցիա անցկացնելու թույլտվություն ստանալուց հետո: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հունվարի 23-ին հայտարարել է, որ Շվեդիան չպետք է հույսը դնի ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հայտի թուրքական աջակցության վրա։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ