ԱՏՁՄ գործադիր տնօրեն․ 2022-ին Հայաստանում ստարտափերի քանակը աննախադեպ է եղել
Հայաստանում ստարտափ ընկերությունների քանակը 2022 թվականին աննախադեպ է եղել։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։
Նա ընդգծեց, որ դա պայմանավորված է եղել ռելոկացիոն գործընթացներով (2022 թվականի մարտ ամսից Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողություններ սկսելու հետևանքով Հայաստան են ժամանել են ՏՏ ոլորտի ներկայացուցիչ ռուսներ, ուկրաինացիներ– խմբ.)։
«Մենք այսօր խնդիր ունենք ստարտափերի աջակցության օրենքի (Տեղեկատվական տեխնոլոգիաների աջակցության օրենք– խմբ.) երկարացման հետ կապված։ Այն երկարացվել է մինչև 2023 թվականի ավարտը։ Այժմ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ քննարկում ենք ունեցել և աշխատում ենք, որպեսզի լուծում գտնենք այդ օրենքը շարունակական դարձելու համար, քանի որ այն մեծ ազդեցություն է ունեցել Հայաստանում ոլորտի զարգացման վրա»,– նշեց Չոբանյանը։
Նրա խոսքով` ստարտափերի աջակցության օրենքը խթանիչ է եղել ռելոկանտ ընկերությունների համար։ ԱՏՁՄ գործադիր տնօրենը վստահ է` ՏՏ ոլորտում մրցակցությունը մեծ է ամբողջ աշխարհում, և այդ պարագայում բոլոր երկրները պետք է մտածեն իրենց անելիքների մասին։ Չոբանյանն ընդգծեց`ոլորտին մեծ ուշադրություն պետք է դարձնեն հատկապես այն երկրները, որոնց համար այն ռազմավարական նշանակություն ունի, ինչպես Հայաստանի պարագայում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).