Խամոյան․ Աբսուրդ՝ Սեյրան Օհանյանը չի կարող ծանոթանալ իրեն վերաբերող միջնորդություն-մեղադրանքին
Պարզվում է, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության» ղեկավար Սեյրան Օհանյանը չի կարող ծանոթանալ իրեն վերաբերող միջնորդություն-մեղադրանքին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսսա Խամոյանը:
Նա նշել է. «Իրավիճակի աբսուրդը. շոուների սիրահար և երկրի իրական օրակարգերից մշտապես հասարակությանը շեղել փորձող այս իշխանություններն, ինչպես արդեն հայտնի է, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին անձեռնամխելիությանից զրկելու 3 միջնորդություն է ներկայացրել, միջնորդություններից մեկը գաղտնի ռեժիմով է խորհրդարան եկել, ինքս երեկ ԱԺ գաղտնի բաժնում ծանոթացել եմ դրան, քանի որ գաղտնիության թույլտվություն ունեմ, հիմա աբսուրդը՝ Սեյրան Օհանյանը, որին ուղիղ վերաբերվում է մեղադրանքը, չի կարող ծանոթանալ միջնորդություն-մեղադրանքին, որովհետև վերջինիս մերժել են տրամադրել այդ թույլտվությունը (խոսքը Հայաստանի և Արցախի նախկին Պաշտպանության նախարարի մասին է, ով ունեցել է հույժ գաղտնի տեղեկությունների հասանելիություն)։
Ենթադրելի է, որ ԱԺ նիստն էլ է փակ լինելու ու ստացվում է՝ Սեյրան Օհանյանը, քանի որ չունի գաղտնի ռեժիմի նյութերին ծանոթանալու թույլտվություն, չի կարող մասնակցել իրեն ուղիղ առնչվող նիստին»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-26 14:32
Несмотря на то, что власти подавляли митинги и акции народа Арцаха угрозами и шантажом применения силы, ситуация не изменилась, заявил депутат Национального собрания Армении Тигран Абрамян.
-
2025-07-26 14:31
Представитель МИД Армении Ани Бадалян обвинила армянскую службу «Радио Свобода» в распространении дезинформации о дороге, проходящей через Сюник, и её возможной передаче под контроль США. Она отметила, что ложные тезисы были опубликованы параллельно с материалами российского телеканала «Россия сегодня».
-
2025-07-26 14:29
После ремонта газопровода, с 13:40 субботы возобновлена подача газа в Армению. Об этом сообщает "Газпром Армения".
-
2025-07-26 14:27
Новоназначенный заместитель директора по сбыту компании «Электросети Армении» (ЭСА), директор по обслуживанию электроснабжения Еревана Арман Смбатян получил должность благодаря тому, что катался на велосипеде с премьер-министром Николом Пашиняном и сблизился с ним, пишет газета «Грапарак».