Բայդենը հայտարարել է Ուկրաինային 31 M1 Abrams տանկ ուղարկելու մտադրության մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Ուկրաինա 31 M1 Abrams տանկ ուղարկելու մտադրության մասին, հայտնում է CNN-ը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը իրեն խորհուրդ է տվել գնալ այդ քայլին, քանի որ դա կուժեղացնի «իր տարածքը պաշտպանելու և իր ռազմավարական նպատակներին հասնելու» Ուկրաինայի կարողությունը։
«Abrams տանկերը աշխարհի ամենամարտունակ տանկերն են։ Դրանք նաև չափազանց դժվար են շահագործվում և սպասարկվում, այդ իսկ պատճառով մենք նաև Ուկրաինային տրամադրում ենք մասեր և սարքավորումներ, որոնք անհրաժեշտ են այդ տանկերին մարտադաշտում արդյունավետորեն աջակցելու համար, հնարավորինս շուտ ուսուցանում ենք ուկրաինական զորքերին այդ նյութատեխնիկական և տեխնիկական սպասարկման հարցերում»,- ասել է Բայդենը։
Ըստ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների, տանկերի առաքումը և ուկրաինական զորքերին լայնածավալ ուսուցումը ամիսներ կտևի: ԱՄՆ-ը պետք է կառավարի տանկերի համար անհրաժեշտ բաղադրիչների մատակարարման բարդ շղթաները։
«Այդ տանկերը մարտի դաշտ հասցնելու համար ժամանակ կպահանջվի։ Ժամանակը, որը մենք օգտագործում ենք, որպեսզի համոզվենք, որ ուկրաինացիները լիովին պատրաստ են Abrams տանկերը ինտեգրելու իրենց պաշտպանությանը»,- հավելել է Բայդենը:
Նա վստահեցրել է, որ Ուկրաինային աջակցությունը «հարձակողական սպառնալիք չէ» Ռուսաստանի համար։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի աջակցությունն ուղղված է Ուկրաինային օգնելու «պաշտպանել իր ինքնիշխանությունը»։
«Սա հարձակողական սպառնալիք չէ Ռուսաստանի համար։ Հարձակողական սպառնալիք չկա»,- ասել է Բայդենը։ Նախագահը հավելել է, որ, իր կարծիքով, ռուսական զորքերը պետք է վերադառնան «այնտեղ, որտեղ իրենց տեղն է»՝ Ռուսաստան։ «Դա այն է, ինչ մենք բոլորս ցանկանում ենք՝ վերջ տալ այս պատերազմին»,- ասել է Բայդենը։
Որպես Ուկրաինային աջակցելու «համաշխարհային» ջանքերի մաս՝ Բայդենը շնորհակալություն է հայտնել Գերմանիային օգնությունն ուժեղացնելու համար:
Գերմանիան հայտարարել է, որ Ուկրաինա կուղարկի իր Leopard 2 տանկերը, եթե ԱՄՆ-ն առաջարկի իր տանկերը։
«Գերմանիան իսկապես ակտիվացել է: Կանցլերը դարձել է ուժեղ ձայն հանուն միասնության»,- ասել է Բայդենը։ «Ես շնորհակալ եմ կանցլեր Շոլցին գերմանական Leopard 2 տանկերը տրամադրելու համար և կգլխավորեմ ջանքերը՝ երկու տանկային գումարտակների եվրոպական ներդրումը Ուկրաինա ուղարկելը կազմակերպելու համար: Ուզում եմ շնորհակալություն հայտնել կանցլերին իր առաջնորդության և Ուկրաինային աջակցելու մեր հավաքական ջանքերին շարունակական նվիրվածության համար»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ Գերմանիան իր վրա ճնշում չի գործադրել, որպեսզի ինքը հայտարարի Ուկրաինա Abrams տանկեր ուղարկելու մասին։ «Գերմանիան ինձ չստիպեց փոխել իմ կարծիքը»,- ասել է նա։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 16:33
Президент США Дональд Трамп принял решение о выходе США из ЮНЕСКО. Об этом заявили в Белом доме.
-
2025-07-22 16:31
Свекрови бывшего мэра Эчмиадзина Дианы Гаспарян — Рузанне Асатрян, предъявлено обвинение в отмывании денег. Об этом сообщает издание ArmLur.am.
-
2025-07-22 16:29
По данным 24News, сразу после возвращения из отпуска, в четверг, премьер-министр Никол Пашинян отправится в Алтайский край Российской Федерации, где у него запланирована встреча с премьером РФ Михаилом Мишустиным.
-
2025-07-22 16:28
Давайте зафиксируем: между Anglo Asian Mining и Кашенским месторождением стоял Арцах и 120 тысяч армян Арцаха. Для того чтобы добраться до меди, нужно убрать с пути два этих препятствия.