Ջերմուկում հանգստացողների թիվը 3 անգամ նվազել է. կառավարությունը կփոխհատուցի ծախսերը
2022 թվականի սեպտեմբերին Ջերմուկի ուղղությամբ Ադրբեջանի իրականացրած ագրեսիայի հետևանքով տուժած հանգստարանային քաղաքն առայսօր չի կարողանում վերադառնալ կյանքի բնականոն հուն։
Կառավարության ուսումնասիրության համաձայն` հատկապես տուժել է զբոսաշրջային բիզնեսը` հյուրանոցներն ու հյուրատները։
Այս ոլորտի տնտեսվարողներին աջակցելու համար կառավարությոսւնը որոշել է փոխհատուցել Ջերմուկի շուրջ 20 հյուրանոցների ու հյուրատների գազի ու էլեկտրաէներգիայի ծախսը` 50 մլն դրամի շրջանակում։
Նախագծի հեղինակ Էկոնոմիկայի նախարարությունը հիշեցնում է, որ ռազմական հարձակման հհետևանքվ Ջերմուկի հյուրանոցները 2 ամիս ընդհանրապես դադարեցրել էին աշխատանքը։ Այսօր էլ անվտանգային պատճառներից ելնելով՝ Ջերմուկը զբոսաշրջիկների համար շարունակում է մնալ ոչ գրավիչ։ Պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրած տեղեկատվության համաձայն՝ մոտ 3 անգամ նվազել է Ջերմուկ համայնքում հյուրանոցային, հյուրատնային գործունեություն իրականացնող տնտեսվարողների շրջանառությունը՝ 670 մլն դրամից դառնալով 294 մլն դրամ։
Հանգստացողներին գրավելու համար հյոուրանոցների և հյուրատների մեծ մասը 2 անգամ նվազեցրել է նախկինում գործող ծառայությունների արժեքը։ Ինքնարժեքի նվազեցմանն ուղղված քայլերի հետևանքով հաճախ տուժում է ծառայությունների որակը։
Այս իրավիճակում անհրաժեշտություն է առաջացել որոշակի չափով նվազեցնել նշված կազմակերպությունների ֆինանսական բեռը` նպաստելով մատուցվող ծառայությունների որակի պահպանմանը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-26 14:32
Несмотря на то, что власти подавляли митинги и акции народа Арцаха угрозами и шантажом применения силы, ситуация не изменилась, заявил депутат Национального собрания Армении Тигран Абрамян.
-
2025-07-26 14:31
Представитель МИД Армении Ани Бадалян обвинила армянскую службу «Радио Свобода» в распространении дезинформации о дороге, проходящей через Сюник, и её возможной передаче под контроль США. Она отметила, что ложные тезисы были опубликованы параллельно с материалами российского телеканала «Россия сегодня».
-
2025-07-26 14:29
После ремонта газопровода, с 13:40 субботы возобновлена подача газа в Армению. Об этом сообщает "Газпром Армения".
-
2025-07-26 14:27
Новоназначенный заместитель директора по сбыту компании «Электросети Армении» (ЭСА), директор по обслуживанию электроснабжения Еревана Арман Смбатян получил должность благодаря тому, что катался на велосипеде с премьер-министром Николом Пашиняном и сблизился с ним, пишет газета «Грапарак».