ԱՄՆ կոնգրեսականները Արցախի շրջափակումը դատապարտող բանաձև են ներկայացրել
ԱՄՆ կոնգրեսականները Արցախի շրջափակումը դատապարտող բանաձև են ներկայացրել և կոչ են արել նախագահ Ջո Բայդենին անհապաղ դադարեցնել ԱՄՆ ռազմական օգնությունը և անվտանգության ոլորտում աջակցությունը Ադրբեջանին։ Այս մասին հայտնում է Ամերիկայի հայկական համագումարը։
Բանաձևի համահեղինակներն են՝ Ֆրենկ Փալոն-կրտսերը, Դևիդ Վալադաոն, Գաս Բիլիրակիսը, Ադամ Շիֆը և Բրեդ Շերմանը։
Երկկուսակցական բանաձևում նշվում է, որ «ադրբեջանական ուժերը խախտում են Հայաստանի և Արցախի հետ վեճերը խաղաղ ճանապարհով լուծելու միջազգային պարտավորությունները»՝ 2020 թվականին Արցախ իրենց լայնածավալ չհրահրված ներխուժումից հետո։
Նշվում է, որ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խայթող հռետորաբանություն է կիրառել՝ կոչ անելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնել բնիկ հայերի նկատմամբ, և նրա վարչակարգը 2020 թվականի պատերազմի ընթացքում և առ այսօր հետևողականորեն խախտել է կարևոր միջազգային մարդասիրական իրավունքի համաձայնագրերը, այդ թվում՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունը և Ժնևի կոնվենցիան»:
Բանաձևում ընդգծվում է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի կողմից ստորագրված հրադադարի մասին հայտարարության մեջ «հստակ ասվում է, որ «Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը կապ է ապահովում Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև՝ առանց Շուշիի տարածքով անցնելու, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի վերահսկողության տակ.... Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով երկու ուղղություններով շարժվող մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգությունը»։
Չնայած դրան, 2022 թվականի դեկտեմբերի 12-ին «Ադրբեջանը ստեղծել է արհեստական հումանիտար ճգնաժամ՝ քաղաքացիական բողոքի քողի տակ իրականացնելով Լաչինի միջանցքի երկարատև շրջափակում, ինչը հանգեցրել է վտանգավոր էսկալացիոն քայլերի»։
Լաչինի միջանցքի փակումը, որը որպես Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության հետ կապող կենսական երթուղի է ծառայում, խոչընդոտում է սննդի, կարևոր դեղամիջոցների և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների առաքումը 120 000 մարդու և «լրջորեն խաթարել է Արցախում ապրող մարդկանց, ներառյալ 30 000 երեխաների, 20 000 տարեցների և 9000 հաշմանդամների կյանքի որակը, ներառյալ քաղաքացիական ենթակառուցվածքների դիվերսիաները, ինչպիսիք են կարևոր գազատարը, էլեկտրահաղորդման գծերը և ֆիքսված ինտերնետը»:
ԱՄՆ Պետդեպարտամենտը բազմիցս զգուշացրել է, որ «Լաչինի միջանցքի փակումը լուրջ մարդասիրական հետևանքներ ունի և արգելակում է խաղաղ գործընթացը» և հրապարակայնորեն կոչ է արել «Ադրբեջանի կառավարությանը վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով»։
Ի լրումն Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտելու, Ադրբեջանին ԱՄՆ-ի և մարդասիրական օգնության անհապաղ դադարեցման կոչի, բանաձևը նաև կոչ է անում ԱՄՆ-ին և միջազգային հանրությանը դիմել Միջազգային դատարան, Մարդու իրավունքների եվրոպական դատարան կամ այլ համապատասխան միջազգային տրիբունալներ և «ձեռնարկել համապատասխան քայլեր՝ ադրբեջանական ուժերի կողմից կատարված բոլոր ռազմական հանցագործությունները հետաքննելու համար», ինչպես նաև կոչ է անում ԱՄՆ-ին միջազգային դիտորդներ ուղարկել Լաչինի միջանցք և Արցախ՝ «անվտանգության և խաղաղ զարգացման համար ավելի արդյունավետ և կայուն երաշխիքի հնարավորություններն ուսումնասիրելու նպատակով»:
Բանաձևը նաև կոչ է անում «գործող իրավական լիազորություններին համապատասխան՝ սահմանել ԱՄՆ պատժամիջոցներ Ադրբեջանի պաշտոնյաների դեմ, ովքեր պատասխանատու են Լեռնային Ղարաբաղի շրջափակման և տարածաշրջանում հայերի նկատմամբ մարդու իրավունքների այլ խախտումների համար, որոնք լավ փաստագրված են»:
«Մենք կոչ ենք անում ԱՄՆ-ին և միջազգային հանրությանը դադարեցնել հայ ժողովրդի էթնիկ զտումների և Հարավային Կովկասի տարածաշրջանն ապակայունացնելու Ադրբեջանի փորձերը՝ հանուն սեփական շահի»,- ասել է Կոնգրեսի հետ ԱՀՀ կապերի տնօրեն Մարիամ Խալոյանը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-25 19:46
Грузия в двенадцатый раз принимает многонациональные военные учения Agile Spirit. Официальное открытие учений состоялось в Совместном учебно-оценочном центре НАТО–Грузия в Крцаниси.
-
2025-07-25 19:45
Внешнеторговый оборот Армении в январе-июне 2025 года сократился на 45% по сравнению с аналогичным периодом предыдущего года, составив 9 млрд 668 млн долларов США.
-
2025-07-25 19:42
На территории автовокзала Аштарака состоялась акция протеста. Жители города жалуются на компанию «Мульти транспорт», говорят о плохой работе транспорта и росте цен за проезд.
-
2025-07-25 19:40
Сотрудники МВД Армении усилят дежурство в день праздника Вардавар, который будет отмечаться 27 июля. Об этом сообщили в пресс-службе полиции.