Կնքվել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման շինաշխատանքների պայմանագիր
Պետական եկամուտների կոմիտեի և «Թանա Էներջի Մենեջմենթ» ընկերության միջև հունվարի 27-ին կնքվել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման շինարարական աշխատանքների իրականացման պայմանագիր՝ 18 միլիոն 495 հազար եվրո արժեքով:
ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ «Թանա Էներջի Մենեջմենթ» ընկերությունը (Tana Energy Management Company) հաղթող է ճանաչվել ՊԵԿ Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի արդիականացման և վերակառուցման շինարարական աշխատանքների իրականացման համար՝ 2021թ. դեկտեմբերի 23-ին հայտարարված միջազգային մրցույթում:
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ողջունելով միջոցառման մասնակիցներին, առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել միջազգային բոլոր գործընկերներին, մասնավորապես, Եվրամիությանը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին՝ համատեղ կատարված հսկայական աշխատանքի համար: «Մեղրիի արդիականացված անցակետը միանշանակ կնպաստի Հայաստանում սահմանային անցման կետով արագ սահմանահատման հնարավորությունների ստեղծմանը, ինչպես նաև ժամանակակից պայմաններին համահունչ մաքսակետ ունենալու մեր տեսլականին»,-ընդգծել է Ռուստամ Բադասյանը:
Շինարարական ընկերության ներկայացուցիչը հույս է հայտնել, որ համատեղ աշխատանքի արդյունքում կողմերի միջև կձևավորվի արդյունավետ համագործակցություն: ՎԶԵԲ Երևանի գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացին բարձր է գնահատել Պետական եկամուտների կոմիտեի հետ փոխգործակցությունը և հույս է հայտնել, որ ծրագրի ավարտին կլինեն սպասված արդյունքներ:
Շինարարական աշխատանքները կավարտվեն 2026 թվականին, որի արդյունքում նախատեսվում է ունենալ ժամանակակից անցակետ:
Նշենք, որ Մեղրիի սահմանային անցակետի արդիականացնումն իրականացվում է Եվրամիության և ՎԶԵԲ-ի միջոցով տրամադրած վարկային և դրամաշնորհային միջոցներով: Անցակետի արդիականացման և ընդլայնման նպատակով 2020թ. փետրվարի 7-ին Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրվել են «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր» վարկային և դրամաշնորհային համաձայնագրեր` ՀՀ ֆինանսների նախարարության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի կողմից։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-15 05:33
Проливной дождь в Араратской области затопил не только село Кахцрашен, но и ряд прилегающих к нему населенных пунктов - Нарек, Норашен, Двин и другие. В городе Арташате возникли проблемы с водоводами. Об этом сообщил Sputnik Армения начальник отдела сельского хозяйства и охраны природы общины Арташат Нарек Галстян.
-
2025-05-15 05:27
По меньшей мере один человек погиб, ещё 11 получили ранения в результате взрыва на митинге "Пакистанской народной партии" (ПНП) в городе Кветта, сообщает телеканал ARY News со ссылкой на источники.
-
2025-05-15 05:22
В Армении многократно повысили штрафы за производство и импорт сигарет без картинок, предупреждающих о вреде курения. Проект соответствующих изменений, исходящих из техрегламентов Евразийского экономического союза, был одобрен парламентом республики во втором и окончательном чтении.
-
2025-05-15 05:20
Страны ЕАЭС планируют ввести институт уполномоченных экспортеров, что упростит внешнеэкономическую деятельность, сделает ее прозрачнее, снизит издержки для бизнеса и ускорит экспортные процедуры. Об этом в интервью @SputnikLive заявила член Ассоциации таможенных юристов Оксана Курочкина.