Արցախի նախագահ․ Մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է ներքին կուռ միասնություն
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր՝ հունվարի 27-ին, մի խումբ քաղաքացիների առաջարկությամբ, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հետ միասին հանդիպել է հանրության տարբեր շերտերը ներկայացնող անձանց հետ:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Արցախի նախագահի աշխատակազմից, երկրի ղեկավարը մանրամասն ներկայացրել է շրջափակման պատճառով Արցախում ստեղծված ծանր իրավիճակի քաղաքական և սոցիալ-տնտեսական հետևանքները, անդրադարձել բնակչության վրա դրանց ազդեցության մեղմացման ուղղությամբ իշխանության կողմից իրականացվող քայլերին:
Իր խոսքում Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ առկա մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է ներքին կուռ միասնություն, արտաքին ու ներքին տարբեր ուժերի պառակտիչ սադրանքներին չտրվելու վճռականություն, քանի որ հակառակ դեպքում կարող ենք կանգնել Արցախի պետականության վերջնական կորստի վտանգի առջև:
Հանդիպման ընթացքում նախագահ Հարությունյանը նաև պատասխանել է քաղաքացիներին հուզող հարցերին, լսել նրանց առաջարկները:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-26 09:23
Россия запросила заседание Совета Безопасности ООН по Украине на 31 июля. Об этом сообщил первый зампостпреда РФ при ООН Дмитрий Полянский.
-
2025-07-26 09:21
Дилер мобильной техники Mobile Centre Art возглавил список крупнейших налогоплательщиков Армении по итогам второго квартала 2025 года, сообщает Комитет госдоходов Армении.
-
2025-07-26 09:19
Вопрос независимости Арцаха был предметом переговоров к моменту прихода к власти в Армении Никола Пашиняна в 2018 году. Об этом заявил депутат от блока "Армения" Артур Хачатрян во время презентации своей книги "Арцахские переговоры".
-
2025-07-26 09:17
"Суд" над армянскими пленными, включая бывшее военно-политическое руководство Нагорного Карабаха, продолжился в пятницу в Баку.