Դոնֆրիդ․ Այն ծանր որոշումները, որ պետք է կայացվեն խաղաղությանը հասնելու համար, պետք է կայացվեն Երևանում և Բաքվում
Առկա է տասնամյակների ցավալի պատմություն Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում. թե հայկական և թե ադրբեջանական կողմերն ունեն հասկանալի մտահոգություններ, և մենք արձանագրում ենք այս երկու երկրների միջև վստահության բացակայություն: Այս մասին «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայությանը տված հարցազրույցում հայտնել է Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քերեն Դոնֆրիդը։
Նա նկատել է, որ հայ-ադրբեջանականն բանակցային գործընթացը, որը ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի օրակարգային հարցերից է, ընդգրկում է բազմաթիվ բարդ խնդիրների շուրջ քննարկումներ, ներառյալ խաղաղության պայմանագիրը, սահմանների սահմանազատումը, երկրների միջև տրանսպորտային կապի վերաբացումը: ԱՄՆ-ն աջակցում է կողմերի միջև ուղիղ երկխոսությանը և ընդգծում դրա անհրաժեշտությունը, քանի որ միայն այս միջոցով, ըստ պետքարտուղարի տեղակալի, հնարավոր է հասնել վերոհիշյալ բարդ խնդիրների կարգավորմանը:
«Մենք գտնում ենք, որ ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը խորապես հանձնառու է այս գործընթացին։ Մենք պատրաստ ենք ամեն կերպ օգնել՝ գիտակցելով, որ այն ծանր որոշումները, որոնք պետք է կայացվեն խաղաղությանը հասնելու համար, պետք է կայացվեն Երևանում և Բաքվում»,- նշում է նա:
Ըստ բարձրաստիճան դիվանագետի՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խնդիրները չեն կարող ունենալ ռազմական լուծում, իսկ միակ ճանապարհը խաղաղ գործընթացի միջոցով դիվանագիտական կարգավորումն է: Մենք չէինք ցանկանա տեսնել իրավիճակի որևէ սրում, շեշտում է Դոնֆրիդը:
«Երկու երկրների միջև ստեղծված իրավիճակի ռազմական լուծում չենք տեսնում և կշարունակենք դիվանագիտորեն ներգրավված մնալ, ինչպես անում էինք՝ նախ վստահ լինելու համար, որ չկա էսկալացիա, և երկրորդը՝ օգնելու խրախուսել դրական առաջընթացը»,- ասում է նա:
Պետքարտուղարի տեղակալը երախտագիտություն է հայտնում ԵՄ-ին՝ Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանը մշտադիտարկելու նպատակով Հայաստանում քաղաքացիական առաքելություն տեղակայելու համար: Դա մի նախաձեռնություն է, որին մենք լիովին աջակցում ենք, նշել է նա:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-07 17:08
Посол Армении Гурген Арсенян приехал в МИД России. Об этом 7 июля сообщают «Известия» со ссылкой на своего корреспондента.
-
2025-07-07 17:07
Содержание выступлений депутатов от правящей партии «Гражданский договор» доходит до абсурда. Об этом на внеочередном заседании Национального Собрания во время обсуждения ходатайства Генеральной прокуратуры о даче согласия на возбуждение публичного уголовного преследования в отношении секретаря парламентской фракции оппозиционного блока «Армения» Арцвика Минасяна заявил 7 июля сам Минасян.
-
2025-07-07 17:05
Доказательная база дела, связанного с движением "Священная борьба", получена исключительно законным путем в рамках надлежащих правовых процедур. Об этом пресс-секретарь Следственного комитета Армении Кима Авдалян заявила в соцсети.
-
2025-07-07 17:03
Главное управление разведки (ГУР) Министерства обороны Украины обнародовало телеграмму временно исполняющего обязанности начальника штаба южного военного округа ВС РФ генерал-майора Земскова.