Վահե Հակոբյան․ Վստահաբար, հաղթանակների լինելու են
«Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը շնորհավորել է Հայաստանի բանակի տոնը.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս Բանակի օրվա կապակցությամբ:
Հայոց բանակը կայացման բարդ ու դժվարին ճանապարհ է անցել։ Մեկ անգամ չէ, որ ապացուցել է իր ամրությունն ու անպարտությունը, անցել է նաև ցավի ու զրկանքների, դաժան փորձությունների միջով։
ՀՀ զինված ուժերի համար լրջագույն փորձություն էին 2018-ին հաջորդած տարիները՝ սկսած Հայաստանի իշխանությունների թիրախային հարվածներից, որոնց նպատակն էր արհեստականորեն արժեզրկել մեր բանակը, մինչև 2020-ի 44-օրյա պատերազմ, մինչև այսօր առկա անորոշություն ու անկայունություն։ Եվ չնայած կրած հարվածներին ու անդառնալի կորուստներին՝ այսօր Հայոց բանակը շարունակում է կանգուն մնալ, շարունակում է մեր բոլորի անվտանգության ու Հայաստանի Հանրապետության գոյության երաշխավորը մնալ։
Արդեն երեք տասնամյակ է՝ հունվարի 28-ը հայ ժողովրդի համար առանձնահատուկ նշանակություն ունի։ Այս օրը հպարտության, ուժի ու հավատի խորհուրդ ունի իր մեջ, անհնարինը հնարավոր դարձնելու ու նոր հաղթանակներ կերտելու խորհուրդ։ Այսօր՝ շարունակվող պարտության այս օրերին, դժվար է խոսել նոր հաղթանակների մասին, բայց, վստահաբար, դրանք լինելու են։
Հայոց բանակը հայ զինվորի ոգին է՝ անպարտ, հզոր, աննահանջ։
Փա՜ռք ու պատիվ մեր հերոսական բանակին, հավերժ փա՜ռք հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած մեր բոլոր նահատակներին»։
Panorama.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 12:27
Последнее заявление президента США Дональда Трампа, по всей видимости является первым официальным сигналом к возможному расширению боевых действий между Ираном и Израилем. Об этом на своей страничке в социальной сети Facebook пишет экс-замминистра обороны Армении Артак Закарян. Он процитировал заявление Дональда Трампа.
-
2025-06-17 11:17
Скандальный законопроект об "откупе" от армейской службы не включили в повестку очередной сессии парламента Армении.
-
2025-06-17 11:11
Центральный совет Ай Дата распространил следующее заявление:
-
2025-06-17 11:08
Сроки запуска нового международного мультимодального маршрута из Китая в Армению изменились из-за ирано-израильской эскалации. Об этом Sputnik Армения сообщил вице-президент торгово-промышленной палаты Армении Карен Иванов.