Հռոմի պապը կրկին կոչ է արել ապաշրջափակել Լաչինի միջանցքը
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կրկին անդրադարձել է Լաչինի միջանցքում տիրող ծանր հումանիտար իրավիճակին․ ճանապարհն ավելի քան 40 օր արգելափակված է ադրբեջանցի կեղծ բնապահպանների կողմից։
«Ես մոտ եմ զգում բոլոր նրանց, ովքեր ձմռանը ստիպված են լինում դիմակայել այս անմարդկային պայմաններին։ Միջազգային մակարդակով անհրաժեշտ է գործադրել բոլոր ջանքերը՝ խաղաղ լուծումներ գտնելու ի շահ ժողովրդի», - ասել է նա։
Նշենք, որ Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող Լաչինի միջանցքի շրջափակումը շարունակվում է արդեն 1, 5 ամիս։ Շրջափակման պատճառով Արցախի 120 հազար բնակիչ (այդ թվում՝ մոտ 30 հազար երեխա) բազմաթիվ դժվարություններ են կրում և կանգնած են սովի վտանգի առաջ։ Ավելի քան 12 հազար տոննա կենսական նշանակության ապրանքներ կհասցվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ռուսական խաղաղապահ կոնտինգենտի միջոցով առաքվել է դրա միայն մի փոքր մասը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-25 19:46
Грузия в двенадцатый раз принимает многонациональные военные учения Agile Spirit. Официальное открытие учений состоялось в Совместном учебно-оценочном центре НАТО–Грузия в Крцаниси.
-
2025-07-25 19:45
Внешнеторговый оборот Армении в январе-июне 2025 года сократился на 45% по сравнению с аналогичным периодом предыдущего года, составив 9 млрд 668 млн долларов США.
-
2025-07-25 19:42
На территории автовокзала Аштарака состоялась акция протеста. Жители города жалуются на компанию «Мульти транспорт», говорят о плохой работе транспорта и росте цен за проезд.
-
2025-07-25 19:40
Сотрудники МВД Армении усилят дежурство в день праздника Вардавар, который будет отмечаться 27 июля. Об этом сообщили в пресс-службе полиции.