Ադրբեջանը տարհանել է Իրանում դեսպանատան աշխատակիցներին
Իրանում Ադրբեջանի դեսպանատան տարհանված աշխատակիցներով ինքնաթիռը վայրէջք է կատարել Բաքվում, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Բաքուն «աբսուրդ» է անվանել իրանական կողմի հայտարարությունը, թե Թեհրանում Ադրբեջանի դեսպանատանը տեղի ունեցած միջադեպը տեղի է ունեցել ընտանեկան և կենցաղային հողի վրա։
Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը լրագրողներին ասել է, որ Իրանում Ադրբեջանի դեսպանատան դիվանագիտական գործունեությունն ամբողջությամբ դադարեցվել է։ Նա նշել է, որ դեսպանատան անձնակազմին տարհանելու որոշումը կայացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Անվտանգության հարցում մենք ոչ հույս ունենք, ոչ վստահություն իրանական կողմի նկատմամբ», - ասել է նա։ Նրա խոսքով՝ Իրանում Ադրբեջանի դեսպանատան գործունեությունը դադարեցնելու որոշումը չի վերաբերում Թավրիզում գլխավոր հյուպատոսության աշխատանքին։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հունվարի 27-ի առավոտյան մի տղամարդ մտել էր Իրանում Ադրբեջանի դեսպանատուն և կրակ բացել, ինչի հետևանքով զոհվել էր մեկ և վիրավորվել երկու մարդ։
Թեհրանի քրեական դատարանի դատախազը հայտնել է, որ կասկածյալը պնդում է, որ իր կինը անցյալ տարվա ապրիլին գնացել է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատուն և այդպես էլ տուն չի վերադարձել: Նրա խոսքով՝ տղամարդն իր բազմաթիվ այցերի ժամանակ ոչ մի պատասխան չի ստացել Ադրբեջանի դեսպանատնից, թե ուր է գնացել իր կինը, և մտածել է, որ կինը թաքնված է այնտեղ՝ Թեհրանում և չի ցանկանում հանդիպել։ «Այսօր առավոտյան ես որոշեցի գնալ դեսպանատուն արդեն Կալաշնիկովով զինված», - ասել է նա քննիչներին՝ հավաստիացնելով, որ Թեհրանում դեսպանատան վրա իր հարձակման շարժառիթը անձնական է։
Ավելի վաղ Թեհրանի ոստիկանապետը հայտնել էր, որ հարձակվողին ոստիկանությունը ձերբակալել է անմիջապես դեպքից հետո։
Ոստիկանության խոսքով՝ տղամարդը դեսպանատուն է մտել երկու երեխաների հետ․ «Այսօր առավոտյան այս տղամարդը հրազենով (ԱԿ-47 ինքնաձիգ) մտել է Ադրբեջանի դեսպանատուն։ Հարձակման հետուանքով զոհվել է մեկ և վիրավորվել երկու մարդ»։ Նա նաև նշել է, որ նախնական տվյալներով՝ տղամարդու դրդապատճառներն անձնական և ընտանեկան խնդիրներն են եղել։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-25 19:46
Грузия в двенадцатый раз принимает многонациональные военные учения Agile Spirit. Официальное открытие учений состоялось в Совместном учебно-оценочном центре НАТО–Грузия в Крцаниси.
-
2025-07-25 19:45
Внешнеторговый оборот Армении в январе-июне 2025 года сократился на 45% по сравнению с аналогичным периодом предыдущего года, составив 9 млрд 668 млн долларов США.
-
2025-07-25 19:42
На территории автовокзала Аштарака состоялась акция протеста. Жители города жалуются на компанию «Мульти транспорт», говорят о плохой работе транспорта и росте цен за проезд.
-
2025-07-25 19:40
Сотрудники МВД Армении усилят дежурство в день праздника Вардавар, который будет отмечаться 27 июля. Об этом сообщили в пресс-службе полиции.