Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ․ ԱՄՆ-Ն ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՄ ԵՐԲԵՔ ՊԱՏԺԱՄԻՋՈՑ ՉԻ ԿԻՐԱՌԵԼՈՒ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամերիկան Ադրբեջանի դեմ երբեք պատժամիջոց չի կիրառելու, որովհետև Ադրբեջանն ԱՄՆ-ի համար ոչ պակաս կարևոր երկիր է, քան Հայաստանը, եթե ոչ ավելի կարևոր: Այս մասին News.am-ի հետ զրույցում նշեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:
«Մի մոռացել պետքարտուղարության այն հայտարարությունը, որ եթե Իրան-Ադրբեջան ռազմական բախում լինի, ապա ԱՄՆ-ն Ադրբեջանի կողքին են կանգնելու: Այսինքն Իրանին պատերազմական գործողությունների մեջ ներքաշելու լավագույն միջոցներից մեկը դիտարկվում է Ադրբեջանը: Այնպես որ սա մեծ խաղի ընդամենը մեկ բաղադրիչն է: Այնպես որ Ադրբեջանի դեմ պատժամիջոց չեն կիրառի: Ի դեպ, Ադրբեջանի դեմ պատժամիջոց կիրառվել է, 10 տարի գործել է 907-րդ բանաձևը, որը հենց պատժամիջոց է եղել և հենց Լեռնային Ղարաբաղի համար:
ԱՄՆ-ն Ադրբեջանին օգնություն տրամադրում է բացառապես անվտանգային տեսակի: Այսինքն ոչ թե ռազմական, այլ անվտանգային օգնություն: Դրա նպատակը Իրանի հետ ծովային սահմանի պաշտպանությունն է: վերջին 2-3 տարիներին, որ Ադրբեջանին շուրջ 100 մլն դոլարի օգնություն է տրամադրվել, դա չի տրամադրվել Հայաստանի դեմ, տրամադրվել է Իրանի դեմ»,-ասաց նա:
Սուրեն Սարգսյանը նաև նկատեց, որ ԱՄՆ-ն մինչև պատժամիջոցներին հասնելը շատ լուրջ դիվանագիտական գործիքներ ունի, որ կարող են կիրառվել. «Դեռևս այդ գործիքներն ԱՄՆ-ն չի սպառել, և համարյա զրոյական հվանականություն կա, որ ինչ-որ ձևով Ադրբեջանի նկատմամբ կկիրառվեն ինչ-ինչ պատժամիջոցներ»,-համոզմունք հայտնեց միջազգայնագետը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 19:53
Заместитель председателя Республиканской партии Армении и политзаключённый Армен Ашотян заявил, что кампания премьер-министра Никола Пашиняна против Армянской Апостольской Церкви носит заказной характер и осуществляется «в тесной координации с Азербайджаном».
-
2025-06-09 19:52
Генпрокурор Анна Вардапетян направила в парламент ходатайство о возбуждении уголовного дела в отношении руководителя оппозиционной фракции «Армения» Сейрана Оганяна и секретаря той же фракции Арцвика Минасяна.
-
2025-06-09 19:50
Зампреду РПА Армену Ашотяну продлили домашний арест на 2 месяца.
-
2025-06-09 19:49
Министр территориального управления и инфраструктур Давид Худатян выразил надежду, что воздушная линия электропередачи между Арменией и Ираном будет запущена уже в 2026 году. Об этом он заявил во время отчета о выполнении бюджета за 2024 год.