Իրանի ԱԳՆ-ն կանչել է Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին
Թեհրանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Եվգենի Կրավչենկոյին կանչել են Իրանի ԱԳՆ՝ Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայիլ Պոդոլյակի հայտարարության առնչությամբ։ Պոդոլյակն ասել էր, որ Կիևը անուղղակի մասնակցություն ունի վերջերս Սպահան քաղաքում Իրանի պաշտպանության նախարարության օբյեկտի վրա կատարված դրոնների հարձակմանը, հաղորդում է Tasnim-ը։
«Սպահանում Իրանի պաշտպանության նախարարության օբյեկտի վրա հարձակման վերաբերյալ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Միխայլո Պոդոլյակի հայտարարության և այս երկրի ենթադրյալ մասնակցության կապակցությամբ Իրանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ԱԳՆ՝ բացատրություններ տալու»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Պոդոլյակը Twitter-ի իր էջում նշել էր, որ Սպահանում ՊՆ-ի օբյեկտի վրա անօդաչուների հարձակումը և Ազարշահրի ձեռնարկությունում պայթյունը կարող են կապված լինել Ուկրաինայի իրադարձությունների և Իրանի կողմից Ռուսաստանի ենթադրյալ օգնության հետ՝ գրելով, որ «Ուկրաինան ձեզ զգուշացրել է»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-23 06:28
Национально-христианская партия "Зартонк" написала два заявления в прокуратуру на премьер-министра Армении Никола Пашиняна. Об этом представитель партии, адвокат Ара Зограбян сообщил в соцсети.
-
2025-07-23 06:24
Французские судьи во вторник постановили, что министр культуры Франции Рашида Дати и бывший исполнительный директор автомобильной компании Карлос Гон должны предстать перед судом по обвинению в коррупции и злоупотреблении властью в рамках дела о гонорарах за консультации, сообщает Reuters со ссылкой на источник в судебных органах.
-
2025-07-23 06:15
Легендарный британский музыкант Оззи Осборн умер в возрасте 76 лет, сообщает Sky News со ссылкой на его семью.
-
2025-07-23 06:12
Министры обороны Турции и Азербайджана Яшар Гюлер и Закир Гасанов подписали меморандум о взаимопонимании по укреплению взаимной военной безопасности, сообщили азербайджанские СМИ.