Լոուրենս Մարտին․ Առանց Միջազգային դատարանի գործողությունների ԼՂ-ի հայերի կյանքը վտանգված է
Առանց Միջազգային դատարանի անհապաղ գործողությունների Ղարաբաղի հայերի կյանքը վտանգված է։ Այս մասին հունվարի 30-ին նիստի ժամանակ հայտարարեց Հայաստանի հայցը ներկայացնող փաստաբաններից Լոուրենս Մարտինը։
«Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ բնակչությունը գրեթե ամբողջությամբ կտրված է արտաքին աշխարհից և զրկված է սննդի, դեղորայքի և կենսական անհրաժեշտության այլ իրերի հասանելիությունից:
Առանց դատարանի անհապաղ գործողությունների՝ նրանց կյանքին վտանգ է սպառնում։
2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից գրավված տարածքներից բռնի տեղահանվել են տասնյակ հազարավոր հայեր, ոչ ոք չի կարողացել վերադառնալ իր տուն»,- նշում է Լոուրենսը։
Նրա խոսքով, սակայն, Ադրբեջանն «անում է հնարավոր ամեն ինչ տարածաշրջանում մնացած էթնիկ հայերի կյանքն անտանելի դարձնելու համար»։
«Նրանք հարձակվել են հայկական գյուղերի վրա՝ խախտելով հրադադարի պայմանագիրը։ Նրանք բռնի կերպով տեղահանել են բնակիչներին (գրավյալ տարածքներից-խմբ.), բազմիցս արգելափակել են գազի, բջջային կապի և ինտերնետի հասանելիությունը»,- հավելեց նա։
Ղարաբաղում մնացել է մոտ 120 հազար էթնիկ հայ։
«Հայաստանի և արտաքին աշխարհի հետ նրանք կապված են միակ միջանցքով՝ Լաչինի միջանցքով, որն այժմ փակ է»,- պարզաբանեց փաստաբանը՝ հավելելով, որ այդ ուղղությամբ թռիչքներ նույնպես չեն իրականացվում, քանի որ «Ադրբեջանը սպառնում է խոցել ցանկացած ինքնաթիռ»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 16:07
В День Преображения Господня сегодня, 27 июля, в Первопрестольном Святом Эчмиадзине состоялась церемония открытия Католикосской усыпальницы и молитвенного зала для зажигания свечей, построенных во дворе Кафедрального Собора под председательством Католикоса Всех Армян Гарегина Второго.
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.