Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Ստամբուլում հնարավոր ահաբեկչությունների վտանգի մասին
Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը իր քաղաքացիներին զգուշացրել է Ստամբուլի կենտրոնում ահաբեկչական հնարավոր հարձակումների վտանգի մասին։
Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրությունից:
«Դեսպանատան տվյալներով՝ եկեղեցիները, սինագոգները, դիվանագիտական ներկայացուցչությունները և այլ վայրեր, որտեղ հաճախում են արևմտյան երկրների քաղաքացիները, կարող են դառնալ ահաբեկչական հարձակումների օբյեկտ։ Հարձակումների վտանգը հատկապես վերաբերում է այնպիսի վայրերին, ինչպիսիք են Բեյօղլու թաղամասը, Գալաթա պատմական թաղամասը, Իսթիքլալ փողոցը և Թաքսիմ հրապարակը: ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս զերծ մնալ նման վայրեր այցելելուց, խուսափել փողոցներում կուտակումներից և հետևել տեղական ԶԼՄ-ների հաղորդագրություններին և դիվանագիտական առաքելության կայքի տեղեկատվությանը»,-նշվում է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-26 14:32
Несмотря на то, что власти подавляли митинги и акции народа Арцаха угрозами и шантажом применения силы, ситуация не изменилась, заявил депутат Национального собрания Армении Тигран Абрамян.
-
2025-07-26 14:31
Представитель МИД Армении Ани Бадалян обвинила армянскую службу «Радио Свобода» в распространении дезинформации о дороге, проходящей через Сюник, и её возможной передаче под контроль США. Она отметила, что ложные тезисы были опубликованы параллельно с материалами российского телеканала «Россия сегодня».
-
2025-07-26 14:29
После ремонта газопровода, с 13:40 субботы возобновлена подача газа в Армению. Об этом сообщает "Газпром Армения".
-
2025-07-26 14:27
Новоназначенный заместитель директора по сбыту компании «Электросети Армении» (ЭСА), директор по обслуживанию электроснабжения Еревана Арман Смбатян получил должность благодаря тому, что катался на велосипеде с премьер-министром Николом Пашиняном и сблизился с ним, пишет газета «Грапарак».