Մուրադ ՓԱՓԱԶՅԱՆ․ ԺԱՄԱՆԱԿՆ Է ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԽԵԼԱԳԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Ժամանակն է դադարեցնել Փաշինյանի խելագարությունը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ բյուրոյի անդա, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը:
Նրա հայտարարությունում ասվում է. «Նիկոլ Փաշինյանի խելագարությունը. Արգելելով Հայաստանի, Արցախի և հայկական հարցի օգտին աշխատող ակտիվիստների մուտքը Հայաստան՝ Հայաստանի վարչապետը թուլացնում է Հայաստանն ու Հայաստան-Սփյուռք հարաբերությունները։
Նժդեհ Գարագավորյանը չորրորդ ակտիվիստն է, ում արգելում են մուտք գործել Հայաստան անցյալ հուլիսից։
Իմ արգելքը, որին հաջորդեց Մասիս և Սյունե Աբրահամյանների արգելքը, իսկ այժմ էլ՝ Նժդեհ Գարագավորյանի արգելքը լուրջ հարձակումներ են ազատության և ժողովրդավարության դեմ։ Այս անտանելի որոշումներն ընդունելով՝ Նիկոլ Փաշինյանը ներկայանում է որպես ավտորիտար առաջնորդ։ Դա թուլացնում է Հայաստանը։ Դա արատավորում է Հայաստանի հեղինակությունը միջազգայնորեն, թուլացնում է Հայաստանի դեմոկրատական բնավորությունը դրսում, շատ վատ ազդանշան է տալիս սփյուռքին։ Այն ավելի է պառակտում հայ ազգին:
Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի խախտելու ժողովրդավարության հիմնարար կանոնները. Հայաստանը Նիկոլ Փաշինյանի սեփականությունը չէ. Հայաստանը համայն հայության տունն է. ժամանակն է դադարեցնել Փաշինյանի խելագարությունը. Հայաստանի ժողովուրդը, սփյուռքի ժողովուրդը, հայ ազգի բոլոր կենդանի ուժերը պետք է ոտքի կանգնեն՝ ոչ ասելու Փաշինյանի ավտորիտարիզմին. ժամանակն է, որ Հայաստանի դատական համակարգը անկախություն ցուցաբերի և դատապարտի Հայաստանի վարչապետի կողմից իշխանության այս չարաշահումները։
Անընդունելի է, որ Փաշինյանը մեզ պերսոնա նոն գրատա է համարում առանց որևէ իրավական հիմքի, երբ պատրաստվում է երկիրը բացել Ադրբեջանի և Թուրքիայի առաջ։ Փաշինյանի խաղը պարզ է. Ժամանակն է ազդարարել խաղի ավարտը:
Մենք շարունակելու ենք պայքարել հանուն Հայաստանի. նա կարող է մեզ արգելել մտնել Հայաստան, բայց չի կարող խանգարել, որ Հայաստանը լինի մեր մեջ»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 15:28
Министр образования, науки, культуры и спорта Жанна Андреасян посетила школы сел Мердзаван и Мхчян, в которых на днях произошли скандальные инциденты. Об этом сообщает пресс-служба армянского ведомства.
-
2025-05-17 15:27
«С точки зрения комплектования Вооруженных сил и эффективного использования имеющегося потенциала нужно делать платной не возможность освобождения от армии или сокращение срока службы. Можно использовать уже существующие законодательные возможности – при внесении одной-двух поправок», – написал секретарь фракции «Честь имею» Национального Собрания Армении Тигран Абрамян на своей странице в социальной сети Facebook.
-
2025-05-17 15:26
Поэт, член Союза писателей Армении Карен Хуршудян стал Кавалером ордена «За заслуги» Франции.
-
2025-05-17 15:25
Рубен Варданян стал дедушкой, находясь в азербайджанском СИЗО, а семья лишена возможности сообщить ему радостную новость. Об этом сообщил его сын Давид в интервью GB News. Давид подчеркнул, что его дочь родилась уже после ареста Рубена.