Արևմտյան Ամերիկայի ազգային երեք կուսակցությունների հայտարարությունը
Հունվարի 27-ին, ՌԱԿ-ի գրասենյակում, ՍԴՀԿ-ի, ՀՅԴ-ի և ՌԱԿ-ի Արևմտյան Ամերիկայի ղեկավարության ներկայացուցիչների հանդիպման ընթացքում քննարկվել է արցախահայության օրըստօրե սրվող տագնապալի իրավիճակը և հայկական համայնքային ազգային կյանքի հուզող հարցերը։
ՍԴՀԿ-ից հանդիպմանը մասնակցում էր ատենապետ Վազգեն Խոտանյանն ու Միհրան Խաչատուրյանը, ՀՅԴ-ից՝ ատենապետ Տարոն Տեր-Խաչատուրյանը և Գարեգին Խանջյանը, ՌԱԿ-ից՝ ատենապետ, դոկտ․Րաֆֆի Պալյանը և Կարո Քյուփելյանը։
Շեշտադրվեց ազգային դատն առանց ընկրկումի հետապնդելու, ինչպես նաև հայոց պետականությունն ու անկախությունն առավելագույն ուժերի լարումով և նպատակասլաց աշխատանքով պահպանելը։ Ցեղասպան Թուրքիայի և նրա գործընկեր Ադրբեջանի հայաջինջ քաղաքականությունը առկա է նաև այսօ՛ր։ Պարտավոր ենք ի նպաստ արցախահայությանը մեր անմիջական զորակցությունը հայտնել՝ ճգնաժամը բարձրացնելով տեղական, նահանգային և դաշնակցային մակարդակների վրա, պահանջելով ԱՄՆ-ից շտապ միջամտություն ցուցաբերել Բերձորի միջանցքի վերաբացման ուղղությամբ։
Հանդիպման ընթացքում որոշվեց նախորդ տարիներին հաստատված ավանդությամբ և միացյալ ճիգերով նոր թափ հաղորդել գաղութային կառույցներին (AGC, UACLA)՝ կազմակերպելու 2023 թվականի ապրիլյան ոգեկոչումները։Նախապատրաստվում է նաև երեք կուսակցությունների համատեղ ճիգերով ազգային այլ օրակարգեր առաջ տանել։
Հայ ազգն ու հայրենիքը գոյութենական պայքարի մեջ են։ Բոլորի՛ս ճիտին պարտքն է միասնական շարքերով ծառայել հայրենիքին ու հայության: Արդ, մեր կոչն է բոլորիդ համախմբվել մեր ազգային ու միութենական կառույցներուն շուրջ, զերծ մնալ հատվածական հաշիվներից, գերադասել ազգայինն ու մեր իրավունքները, և բերել ձեր մասնակցությունն ազգի անվտանգության և բարօրության օգտին:
ՍԴՀԿ Արևմտյան Ամերիկայի Վարիչ Մարմին
ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտե
ՌԱԿ Արևմտյան Ամերիկայի Շրջանային Վարչություն
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-26 14:32
Несмотря на то, что власти подавляли митинги и акции народа Арцаха угрозами и шантажом применения силы, ситуация не изменилась, заявил депутат Национального собрания Армении Тигран Абрамян.
-
2025-07-26 14:31
Представитель МИД Армении Ани Бадалян обвинила армянскую службу «Радио Свобода» в распространении дезинформации о дороге, проходящей через Сюник, и её возможной передаче под контроль США. Она отметила, что ложные тезисы были опубликованы параллельно с материалами российского телеканала «Россия сегодня».
-
2025-07-26 14:29
После ремонта газопровода, с 13:40 субботы возобновлена подача газа в Армению. Об этом сообщает "Газпром Армения".
-
2025-07-26 14:27
Новоназначенный заместитель директора по сбыту компании «Электросети Армении» (ЭСА), директор по обслуживанию электроснабжения Еревана Арман Смбатян получил должность благодаря тому, что катался на велосипеде с премьер-министром Николом Пашиняном и сблизился с ним, пишет газета «Грапарак».