Վահան Նարիբեկյանը հաստատում է՝ պատգամավորների օգնականները պարգևավճար են պահանջել
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանը չի պատրաստվում հրաժարականի դիմում գրել, քանի դեռ նրան այդ մասին չի ասել ԱԺ նախագահը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նարիբեկյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող տեղկությանը, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության փակ նիստում պարգևավճար ստանալ ցանկացող պատգամավորների օգնականների պահանջով որոշում է կայացվել, որ Նարիբեկյանը պետք է հեռանա պաշտոնից։
«Ես ԱԺ նախագահին ենթակա անձ եմ, աշխատանքից ազատվելու դիմում գրելու առաջարկը միայն նա կարող է անել ինձ, պատգամավորների օգնականների պահանջով ես չեմ կարող ազատման դիմում գրել։ Եթե ԱԺ նախագահը չցանկանա աշխատել ինձ հետ, ես կհարգեմ այդ որոշումը»,- նշեց նա։
Նարիբեկյանը հաստատեց, որ որոշ պատգամավորների օգնականներ, իրոք, պարգևավճար ստանալու պահանջ են դրել, սակայն չցանկացավ նշել, թե նրանք խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի և քարտուղար Արթուր Հովհաննիսյանի օգնականնե՞րն են, թե՝ ոչ, ինչպես նշվում է մամուլում։
«Ես անուններ չտամ, որովհետև ցանկը մեծ է, և ես չեմ անդրադարձել այդ ցանկին, բայց ցանկացողներ կային, այո։ Ամեն դեպքում, պարգևավճար օրենքով սահմանված կարգով տարին երկու անգամ կարող են ստանալ պետական ծառայողները, մյուս աշխակիցները՝ ներառյալ օգնականները, ոչ։ Ինձ հրաժարականի մասին ոչ մեկը ոչինչ չի ասել, եթե օգնականները պատգամավորների հետ են խոսել ու այդպիսի որոշում է կայացվել, ես դեռ տեղյակ չեմ։ Աշխատանքային այցով Փարիզում եմ, ամենաուշը երկու օրից կվերադառնամ, և ամեն ինչ պարզ կլինի»,- ասաց նա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-25 19:46
Грузия в двенадцатый раз принимает многонациональные военные учения Agile Spirit. Официальное открытие учений состоялось в Совместном учебно-оценочном центре НАТО–Грузия в Крцаниси.
-
2025-07-25 19:45
Внешнеторговый оборот Армении в январе-июне 2025 года сократился на 45% по сравнению с аналогичным периодом предыдущего года, составив 9 млрд 668 млн долларов США.
-
2025-07-25 19:42
На территории автовокзала Аштарака состоялась акция протеста. Жители города жалуются на компанию «Мульти транспорт», говорят о плохой работе транспорта и росте цен за проезд.
-
2025-07-25 19:40
Сотрудники МВД Армении усилят дежурство в день праздника Вардавар, который будет отмечаться 27 июля. Об этом сообщили в пресс-службе полиции.