Ադրբեջանի փոխանցված աճյունի մոտ եղել է անհետ կորած զինծառայողի զինվորական գրքույկը
Ադրբեջանի կողմից հունվարի 27–ին հայկական կողմին փոխանցված զոհված հայ զինծառայողի աճյունի մոտ եղել է սեպտեմբերյան մարտերի հետևանքով անհետ կորած զինծառայող Վահե Թորոսյանի զինվորական գրքույկը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վահեի հայրը՝ Արամ Թորոսյանը։
Վահեի հորը փոխանցել են, որ նույնականացման գործընթացի պատասխանը հայտնի կլինի մեկ-երկու օրից։
«Մարմինն անճանաչելի է։ Հեռախոս է եղել մոտն ու իր զինվորական գրքույկը, բայց մենք ամեն դեպքում սպասում ենք ԴՆԹ փորձաքննության պատասխաններին»,- նշեց նա։
Նշենք, որ աճյունը դուրս է բերվել Ներքին Հանդի ուղղությունից։ Վահեն սեպտեմբերի 15-ին վիրավոր վիճակում կապվել էր ընկերոջ հետ և բացատրել, որ Ներքին Հանդում է։
Հիշեցնենք, որ սեպտեմբերյան մարտերից հետո անհետ կորած էին համարվում 3 զինծառայող, այս պահի դրությամբ արդեն 2–ն են։ Սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական հարձակման հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը 224 է:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 14:38
Между Министерством образования, науки, культуры и спорта Армении, общественной организацией «Совет по энотуризму Армении» и научно-исследовательским фондом «Пещера Арени-1» подписан меморандум о сотрудничестве.
-
2025-07-29 14:36
Компания "Согласие Армения" намерена обжаловать решение Антикоррупционного суда о конфискации земельного участка в центре Еревана, где ранее располагался магазин "Детский мир". Об этом говорится в официальном заявлении компании.
-
2025-07-29 14:35
Фонд «Луйс» проанализировал социально-экономическое развитие экономики Армении за январь–июнь 2025 года. Вот основные выводы:
-
2025-07-29 14:33
Услуги национальной платежной системы Armenian Card (ArCa) временно недоступны. Об этом сообщила пресс-служба компании.