Մանուկյան․ Ամենավտանգավոր թեզն այն էր, որ Լաչինի միջանցքի պատասխանատուն ռուսական կողմն է
Անցած 50 օրերի ընթացքում ամենամեծ վտանգավորությունը իշխանության այն թեզն էր, որ Լաչինի միջանցքի պատասխանատուն ռուսական կողմն է և ռուս խաղաղապահներն են։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողներին ասաց «Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Մանուկյանը հիշեցնում է, որ նոյեմբերի 9–-ի հայտարարության տակ դրված է երեք երկրների, այդ թվում Հայաստանի ստորագրությունը, հետևաբար ՀՀ իշխանությունները հավասարազոր պարտականություն ունեն Լաչինի միջանցքը բացելու։
«Գործողությունները Լաչինի միջանցքի մասով, որ իշխանությունը նախաձեռնում է, խիստ թերի է։ Իշխանությունը չի օգտագործում այն ամբողջգործիքակազմը, որն ունի, և այն թեզը, որ շրջանառում է իշխանությունը, թե իրենք Լաչինի միջանցքի հարցով Ադրբեջանի հետ չեն բանակցում, շատ ավելի նեղ կացության մեջ է դնում Արցախի Հանրապետությանը։ Դա ենթադրում է, որ մղում են Արցախի իշխանություններին` իրենք բանակցեն Ադրբեջանի հետ։ Այս առումով իրոք իշխանությունների գործողությունները խիստ վտանգավոր են»,–ասաց նա։
Միևնույն ժամանակ Մանուկյանն ընդգծեց, որ հանրային ճնշումն իշխանություններին ստիպում է առնվազն հանրության անհանգստությունը թոթափող քայլեր ձեռնարկել, որոնցից մեկն ըստ նրա`երեկ տեղի ունեցած հեռախոսազրույցն է ՌԴ նախագահի հետ։
Անդրադառնալով Մոսկվայի առաջարկած բանակցությունների վերսկսման հարթակի վերաբերյալ իշխանությունների գործողություններին, Մանուկյանը հիշեցրեց Բայրամով–Լավրով–Միրզոյան հանդիպմանը հայկական կողմի չմասնակցելը և այդ մասին հայկական կողմից պաշտոնական խողովականերով չտեղեկացնելը, ինչը, ընդդիմադիր պատգամավորի գնահատմամբ, խայտառակություն է։
«Այս լարված պահին ՀՀ իշխանությունը պետք է շատ ավելի զգուշավոր գործեր, չվնասեր իր հարաբերությունները այլ երկրների, հատկապես ռազմավարական դաշնակցի հետ, սակայն պարբերաբար իշխանական պատգամավորները կամ քարոզչամեքենաները սկսում են հուժկու հակառուսական արշավ, հետու թուլացնում են, հետո նոր ալիք է բարձրանում, որը ցույց է տալիս, թե որքան մատերի արանքով են նայում արտաքին հարաբերություններին, ռազմավարական գործընկերների հետ հարաբերություններին»,–ասաց նա։
Այս համատեքստում Մանուկյանը նկատում է, որ պաշտոնական բարձր մակարդակով Հայաստանը լուռ մնաց նաև հարևան Իրանում տեղի ունեցած ագրեսիվ գործողությունների նկատմամբ, որոնք լարվածություն բերեցին տարածաշրջան։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 13:56
«Я сейчас очень боюсь, что внеочередными или даже очередными выборами в Национальное Собрание в 2026 года Пашинян и стоящие за ним силы заставят народ легитимизировать так называемый мирный договор», – заявил политолог, руководитель аналитического центра «Восканапат» Грант Мелик-Шахназарян в эфире программы «Есть вопросы» на Aysor.am.
-
2025-05-24 13:56
«Я сейчас очень боюсь, что внеочередными или даже очередными выборами в Национальное Собрание в 2026 года Пашинян и стоящие за ним силы заставят народ легитимизировать так называемый мирный договор», – заявил политолог, руководитель аналитического центра «Восканапат» Грант Мелик-Шахназарян в эфире программы «Есть вопросы» на Aysor.am.
-
2025-05-24 12:49
Секретарь Совета безопасности Республики Армения Армен Григорян не примет участия в XIII Международной встрече ответственных высоких представителей по вопросам безопасности, которая 27-29 мая пройдет в столице Российской Федерации Москве.
-
2025-05-24 12:47
Министр иностранных дел Венгрии Петер Сийярто будет в Армении находиться с рабочим визитом 27 мая, сообщает пресс-служба армянского внешнеполитического ведомства.