ԵԽ բանաձևում դատապարտվել է ԼՂ-ում հայկական մշակութային արժեքների ոչնչացման Ադրբեջանի քաղաքականությունը
Եվրոպական խորհրդարանն ընդունել է «Մշակույթի համար նոր եվրոպական օրակարգի և միջազգային մշակութային հարաբերությունների համար ԵՄ նոր ռազմավարության իրականացում» բանաձևը։
ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Բանաձևում անդրադարձ է կատարվում հակամարտային գոտիներում մշակութային արժեքների պաշտպանության հարցերին և դատապարտվում է վերջին հակամարտությունների ժամանակ պատմական, գեղարվեստական և մշակութային ժառանգության նպատակաուղղված ոչնչացումը։
Եվրոպական խորհրդարանի անվտանգային ու պաշտպանական հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոյի (Nathalie LOISEAU/Renew Europe/ Ֆրանսիա) ստորագրած և նույն խմբակցության անդամ Պետրաս Աուստրևիչուսի (Petras AUŠTREVIČIUS/Լիտվա) կողմից համաստորագրված լրամշակման հիման վրա hստակ քննադատվում է նաև Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային արժեքների ոչնչացմանն ուղղված Ադրբեջանի շարունակական քաղաքականությունը:
Բանաձևի 78-րդ կետում, մասնավորապես, նշվում է. «Եվրախորհրդարանը կոչ է անում հանձնաժողովին խստիվ դատապարտել վերջին հակամարտությունների ընթացքում պատմական, գեղարվեստական և մշակութային ժառանգության ոչնչացումը, ինչպես նաև պատմական, գեղարվեստական և մշակութային ժառանգության համակարգված և քաղաքական կամ գաղափարական շարժառիթներով նպատակաուղղված ոչնչացումը: Եվրախորհրդարանը կոչ է անում հանձնաժողովին խստիվ դատապարտել նաև ինքնիշխան պետությունների, ժողովուրդների կամ փոքրամասնությունների ինքնության և մշակույթի արմատապես վերացումը, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու և ժխտելու Ադրբեջանի շարունակական քաղաքականությունը»:
Բանաձևն ընդունվել է նախորդ տարվա դեկտեմբերին: Այն հասանելի է հետևյալ հղմամբ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 05:47
В Ереване рабочий погиб, упав с 12 этажа строящегося здания, сообщает сайт криминальной хроники Shamshyan.com.
-
2025-05-24 05:43
Сын бывшего мэра Гюмри Самвела Баласаняна, Хачатур Баласанян, ответил на заявление Вардана Гукасяна о Черной крепости.
-
2025-05-24 05:37
В Баку прошло еще одно заседание в рамках «суда» против удерживаемых в Азербайджане армянских пленных. Как сообщили местные СМИ, бывший президент Арцаха Араик Арутюнян, отвечая на вопросы в ходе заседания, сообщил о своем участии во встрече руководства Арцаха с властями Армении в июне 2020 года.
-
2025-05-24 05:33
Армения и Азербайджан взаимно поддержали проведение саммитов Европейского политического сообщества (ЕПС) в двух странах, сообщил премьер-министр Армении Никол Пашинян.