Վահրամ ԲԱԼԱՅԱՆ․ ԱՐՑԱԽԻ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՓԱՍՏԸ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԱՐԴՅՈՒՆՔ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՍՏԵՂԾԵԼ
Արցախի շրջափակման փաստը՝ իր բոլոր ծանր հետևանքներով հանդերձ, Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցում արդյունք գրանցելու որոշակի հնարավորություններ է ստեղծել։ Ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղ անվանումն այս ընթացքում բավականին ակտիվ շրջանառվում է․ ԼՂ-ում ստեղծված վիճակի մասին քննարկումներ են ընթանում տարբեր երկրների խորհրդարաններում, միջազգային կառույցներում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը։
«Արցախի վերաբերյալ բազմաթիվ երկրների պետական, քաղաքական գործիչների խոսույթն ավելի է բյուրեղանում, դրա մասին են նաև ԵԽ լիագումար նիստի հունվարի 18-ի օրակարգում ԼՂ-ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հարցի քննարկման ներառումը, Հաագայի դատարանում ընթացող գործընթացը։ Այս ամենը գալիս են ևս մեկ անգամ փաստելու, որ ԼՂ հիմնախնդիրը լուծված չէ և իրոք անհրաժեշտություն կա այն լուծելու»,-նշեց Բալայանը։
Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն այն համոզմունքին է, որ հիմնախնդրի լուծումը բխում է շատ երկրների շահերից․ չլուծված թողնել այն, նշանակում է ստեծել նոր էսկալացիայի հավանականություն, ինչը հղի կլինի անկանխտեսելի հետևանքներով նաև շահագրգիռ երկրների համար։
Այդ համատեքստում առաջին երկրներից մեկը, որը պետք է որ շահագրգռված լինի Արցախի կարգավիճակի հստակեցմամբ, մեր զրուցակցի գնահատմամբ, հարևան Իրանն է։ 2020թ․ պատերազմից հետո ստեղծված իրավիճակից մեծապես տուժում է նաև Իրանը։ Բալայանը կարծում է, որ Իրանում հստակ կա այն գիտակցումը, որ Ադրբեջանի կողմից բռնազավթված հայկական Կովսականը, Ջրականը ու մյուս տարածքներն իր համար ևս բուֆերային գոտի են եղել։
«Միայն այն, որ ամիսների ընթացքում Ադրբեջանը բռնազավթված Կովսականում, Վարանդայում երկու օդանավակայան է կառուցել, արդեն իսկ լուրջ մտահոգություններ պետք է, որ առաջացներ Իրանում։ Բնական է, որ հենց այնպես չեն սարքվել այդ օդանավականները՝ այն էլ փութաջանությամբ։ Հավանաբար, այդ տարածքներում Ադրբեջանը ռազմաբազաներ կհիմնի, ինչը լուրջ վտանգ կներկայացնի Իրանի համար ևս»,-ասաց Բալայանը։
Վերադառնալով «Լեռնային Ղարաբաղ» տերմինի միջազգայնացմանը՝ Բալայանը համոզված է, որ իրավիճակը հօգուտ մեզ շրջելու հնարավորություններ կան՝ միայն թե քաղաքական իմաստություն ու կամք է պետք դրսևորի, առաջին հերթին, ՀՀ իշխանությունը՝ զուգահեռաբար ակտիվացնելով փոխգործակցությունն Արցախի իշխանությունների հետ։
«Արցախի ու ՀՀ իշխանությունների միջև համագործակցության ակտիվացման խիստ կարիք կա։ Ու, նախ և առաջ, ՀՀ քաղաքական իշխանությունը պետք է մի կողմ թողնի իր որդեգրած պարտողական կեցվածքն ու ցուցաբերի նախաձեռնողականություն»,-եզրափակեց Վահրամ Բալայանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 19:53
Заместитель председателя Республиканской партии Армении и политзаключённый Армен Ашотян заявил, что кампания премьер-министра Никола Пашиняна против Армянской Апостольской Церкви носит заказной характер и осуществляется «в тесной координации с Азербайджаном».
-
2025-06-09 19:52
Генпрокурор Анна Вардапетян направила в парламент ходатайство о возбуждении уголовного дела в отношении руководителя оппозиционной фракции «Армения» Сейрана Оганяна и секретаря той же фракции Арцвика Минасяна.
-
2025-06-09 19:50
Зампреду РПА Армену Ашотяну продлили домашний арест на 2 месяца.
-
2025-06-09 19:49
Министр территориального управления и инфраструктур Давид Худатян выразил надежду, что воздушная линия электропередачи между Арменией и Ираном будет запущена уже в 2026 году. Об этом он заявил во время отчета о выполнении бюджета за 2024 год.