Ադրբեջանի ՆԳՆ-ն Իրանից թմրանյութեր մատակարարողներին հայտնաբերելու ակցիա է իրականացրել
Ադրբեջանի ներքին գործերի նախարարության թմրանյութերի դեմ պայքարի գլխավոր վարչությունը «հատուկ գործողություն է իրականացրել հանցավոր խմբավորման անդամների ձերբակալման ուղղությամբ, որը թմրանյութեր Է մատակարարել Իրանի Իսլամական Հանրապետությունից Ադրբեջան և վաճառել դրանք»։
Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Ադրբեջանի ՆԳՆ-ն, ձերբակալվել են կազմակերպված հանցավոր խմբավորման անդամներ՝ պայմանական «Փյունհան», «Բաբա», «Պեյման», «Արազ» և այլ անուններով, որոնք մաքսանենգ ճանապարհով Իրանի Իսլամական Հանրապետությունից Ադրբեջան են տեղափոխել մեծ քանակությամբ թմրամիջոցներ՝ երիտասարդներին ներգրավելով թմրակուրիերների ցանցում:
«Վերջին 20 օրվա ընթացքում Բաքվում և շրջաններում թմրանյութերի դեմ պայքարի գլխավոր վարչության կողմից իրականացված մի շարք գործողությունների ընթացքում ձերբակալվել են ապօրինի գործունեությամբ զբաղվող 36 մարդ, ապօրինի շրջանառությունից առգրավվել է 114 կգ թմրանյութ, հոգեմետ նյութեր, էքստազի և մեթադոնի 3000 հաբեր, էլեկտրոնային կշեռքներ։ Նշված անձանց հետ միասին ձերբակալվել և քննությանն է հանձնվել ևս 30 մարդ, որոնք զբաղվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ։ Նրանց թվում են եղել Փանահ Գուլիևը, Ջեյհուն Աբդուլաևը, Անար Ասքերլին, Քյամրան Նազարլին, Հայալ Խալիլովը, Քյանան և Քյամրան Ասլանովները: Փաստի առթիվ հարուցվել են քրեական գործեր»,-մեջբերում են ԶԼՄ-ները։
Հիշեցնենք, որ այսօր ՆԳՆ-ն «իրանցի լրտեսների» որոնման մեկ այլ ակցիա է իրականացրել։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-26 14:32
Несмотря на то, что власти подавляли митинги и акции народа Арцаха угрозами и шантажом применения силы, ситуация не изменилась, заявил депутат Национального собрания Армении Тигран Абрамян.
-
2025-07-26 14:31
Представитель МИД Армении Ани Бадалян обвинила армянскую службу «Радио Свобода» в распространении дезинформации о дороге, проходящей через Сюник, и её возможной передаче под контроль США. Она отметила, что ложные тезисы были опубликованы параллельно с материалами российского телеканала «Россия сегодня».
-
2025-07-26 14:29
После ремонта газопровода, с 13:40 субботы возобновлена подача газа в Армению. Об этом сообщает "Газпром Армения".
-
2025-07-26 14:27
Новоназначенный заместитель директора по сбыту компании «Электросети Армении» (ЭСА), директор по обслуживанию электроснабжения Еревана Арман Смбатян получил должность благодаря тому, что катался на велосипеде с премьер-министром Николом Пашиняном и сблизился с ним, пишет газета «Грапарак».