Լավրով․ Առաքելությունը կարող է ծավալվել 1-2 օրվա ընթացքում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանում ՀԱՊԿ առաքելությունը տեղակայելու Ռուսաստանի առաջարկը դեռևս արդիական է, և եթե Հայաստանը նախկինի պես հետաքրքրված է, առաքելությունը կարող է տեղակայվել մեկ-երկու օրվա ընթացքում։ Այս հայտարարությունն արել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Ռոսիա 24»–ին և ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում:
«Երբ Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են Կովկասում իրավիճակի կայունացման ուղիներ փնտրել, ՀԱՊԿ-ը նույնպես պատրաստ է օգնել։ Անցյալ տարվա սեպտեմբերին, երբ լարվածությունն աճեց, 2 կողմից մոտ 300 մարդ զոհվեց, մենք անմիջապես խումբ ուղարկեցինք։ Մենք ստացանք Հայաստանի խնդրանքը, և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը փորձագետների հատուկ առաքելությամբ մեկնեց սահման և իր հետ բերեց ՀԱՊԿ-ի ծավալման պլանը Հայաստանի այն մասերում, որը սահմանակից է Ադրբեջանին։ Այդ ծրագիրը վաղուց էր պատրաստ, բայց հայկական կողմը չէր շտապեցնում մեզ»,– ասել Է Լավրովը։
Արդյունքում՝ Երևանում կայացած գագաթնաժողովում պատրաստվեց համապատասխան որոշման տեքստը։ Բայց Երևանը, ՌԴ արտգործնախարարի խոսքով, ասաց, որ այն կընդունեն միայն այն դեպքում, եթե դրանում կտրականապես դատապարտվեն Ադրբեջանի գործողությունները։
«Սակայն բոլորը պատրաստ չէին դրան գնալ։ Եվ ոչ միայն այն պատճառով, որ ուզում էին ինչ-որ մեկին արդարացնել, մյուսին` չաջակցել: Պարզապես ղարաբաղյան այս ամբողջ պատերազմի պատմությունը ձգվում է տասնամյակների խորքը։ Եվ երբ երկար–երկար տարիներ Հայաստանը բռնազավթել էր Ադրբեջանի շրջակա 7 շրջանները, և հետո, երբ հուսահատվել էին հարցը քաղաքական ճանապարհով լուծելուց, Ռուսաստանն առաջարկում էր տարբերակներ, որոնք դեռ Հայաստանի նախկին ղեկավարությունն այնքան էլ դրական չէր ընդունում` ցանկանալով պահել այն տարածքները, որոնց երբեք չէր հավակնում։ Այստեղ, այնուամենայնիվ, այո՛, Ադրբեջանը վերադարձրեց իրեն պատկանող հողերը»,– ասել Է Լավրովը։
Այժմ, ըստ նրա, երբ Հայաստանն ու Ադրբեջանը Եվրամիության հետ ստորագրեցին խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամության մասին փաստաթուղթ` 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրում նշված պայմաններով, Մոսկվան դժվարանում է որոշել հետագա քայլերը: Որովհետև Ալմա Աթայի հռչակագրում ասվում է, որ նորանկախ պետությունների միջև սահմանները կանցնեն Խորհրդային Միության, միութենական հանրապետությունների վարչական սահմաններով` ներառյալ Հայկական ԽՍՀ-ն և Ադրբեջանական ԽՍՀ-ն, որի կազմում էր Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը։ Այստեղ, այնուամենայնիվ, իրավիճակը բազմաշերտ է։
«Եվ այն փաստը, որ ՀԱՊԿ-ն այս բարդ իրավիճակում խաղաղապահ գործողության ծավալման պլան կազմեց, շատ կարևոր ձեռքբերում էր։ Այս առաջարկը դեռ ուժի մեջ է: Եվ եթե մեր հայ ընկերները, դաշնակիցները նախկինի պես շահագրգռված են դրանում, ապա այդ առաքելությունը կարող է ծավալվել 1-2 օրվա ընթացքում»,- ընդգծել է Լավրովը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-05 17:07
Разрыв с Россией может изменить судьбу армяно-российских отношений На фоне резкого обострения отношений Москвы и Баку премьер Армении Никол Пашинян продолжает войну с оппозицией и церковью. После визита силовиков в Эчмиадзин и ареста двух архиепископов он вновь призвал переизбрать главу Армянской апостольской церкви. За поддержку ААЦ арестован российский бизнесмен Самвел Карапетян. В стране прошла новая серия арестов после того, как Следственный комитет Армении объявил о раскрытии заговора с целью захвата власти. О ситуации в Армении мы поговорили с первым заместителем председателя Комитета Госдумы по делам СНГ, евразийской интеграции и связям с соотечественниками Константином ЗАТУЛИНЫМ.
-
2025-07-05 15:05
Президент Турции Реджеп Тайип Эрдоган в беседе с журналистами по возвращении из оккупированного Арцаха рассказал о «возможностях», которые откроются благодаря так называемому «Зангезурскому коридору» «не только для Азербайджана, но и для всего региона».
-
2025-07-05 15:03
Молодежный союз АРФ «Дашнакцутюн» проводит акцию протеста у здания Конституционного суда Армении.
-
2025-07-05 15:02
Отец мэра Еревана Тиграна Авиняна – Армен Авинян — проиграл в суде по резонансному делу, связанному с его высказываниями в адрес водителей машин марки Opel. Об этом сообщил член фракции "Мать Армения" Григор Искандарян в прямом эфире в соцсетях.