Փաշինյան․ Հայաստանում ՏՏ շրջանառությունը 2022 թվականին ավելացել է ավելի քան 50%-ով
Հայաստանի Հանրապետության համար թվային տնտեսության զարգացումը եղել և մնում է ամենակարևոր առաջնահերթությունը։ Այս մասին Ալմաթիում տեղի ունեցող ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ լիագումար նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ-ում տեղեկատվական տեխնոլոգիաների շրջանառությունը 2022 թվականին ավելացել է ավելի քան 50%-ով, իսկ ոլորտի մասնաբաժինը, ինչպես նաև Հայաստանի ՀՆԱ-ի հետ կապը հետևողականորեն աճում են։
«Մենք մեր կողմից ոլորտային պետական աջակցություն ենք տրամադրում ՏՏ ոլորտին։ Նախորդ տարի ավելի քան 1000 ստարտափ էական հարկային արտոնություններ են ստացել»,- նշեց Փաշինյանը։
Նա շեշտեց նաև, որ երկրի համար կարևոր է եվրասիական ինտեգրման տարածքում միասնական թվային տարածքի ձևավորման հարցը։ Այս համատեքստում ՀՀ վարչապետն ընդգծեց ինտեգրացիոն էֆեկտներով թվային նախագծերի ստեղծման և զարգացման միջպետական տեղեկության փոխանակման համակարգում գործիքների արդիականությունն ու բարձր պահանջարկը։
«Միության թվային օրակարգի հիմքերից մեկը պետք է դառնա կարգավորող ավազատուփերի ռեժիմի լայն կիրառումը։ Կարգավորող ավազատուփերի հատուկ իրավական ռեժիմների կիրառման շնորհիվ կկրճատվի թվային փոխակերպման նախագծերի իրականացման ժամկետը։ Կմեծանա նաև ներկայացված նախագծերի որակը, ինչն իր հերթին կարագացնի համաեվրասիական մասշտաբի թվային նախագծերի գործարկումը»,- ասաց Փաշինյանը։
Նա կարևորեց նաև այն փաստը, որ միասնական թվային տարածքի ձևավորման ժամանակ անհրաժեշտ է չմոռանալ տեղեկատվական տվյալների պաշտպանության համապարփակ համակարգի կառուցման մասին։ Վարչապետն այս համատեքստում հատկապես արդիական համարեց տվյալների շրջանառության մասին միջազգային համաձայնագրի կնքման աշխատանքների արագացումը։
Հիշեցնենք` Ալմաթիում անցկացվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը։
ԵԱՏՄ կազմում ընդգրկված են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-25 19:46
Грузия в двенадцатый раз принимает многонациональные военные учения Agile Spirit. Официальное открытие учений состоялось в Совместном учебно-оценочном центре НАТО–Грузия в Крцаниси.
-
2025-07-25 19:45
Внешнеторговый оборот Армении в январе-июне 2025 года сократился на 45% по сравнению с аналогичным периодом предыдущего года, составив 9 млрд 668 млн долларов США.
-
2025-07-25 19:42
На территории автовокзала Аштарака состоялась акция протеста. Жители города жалуются на компанию «Мульти транспорт», говорят о плохой работе транспорта и росте цен за проезд.
-
2025-07-25 19:40
Сотрудники МВД Армении усилят дежурство в день праздника Вардавар, который будет отмечаться 27 июля. Об этом сообщили в пресс-службе полиции.