Միշուստին․ ԵԱՏՄ-ում պետք է զարգացնել IT պարկի էկոհամակարգը և հասնել տեխնո-ինքնիշխանության
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը ԵԱՏՄ երկրներին կոչ է արել ձգտել տեխնոլոգիական ինքնիշխանության՝ միաժամանակ զարգացնելով համագործակցությունը «հնգյակի» ներսում։
«Սա կրիտիկական նշանակություն ունեցող ենթակառուցվածքի անվտանգության, տնտեսությունների ճյուղերի դինամիկ զարգացման, մարդկանց կյանքի որակի բարելավման հարց է»,- ասել է նա Digital Almaty-2023 «Թվային գործընկերությունը նոր իրականությունում» թվայնացման ամենամյա միջազգային համաժողովի լիագումար նիստում:
Ռուսաստանի վարչապետի խոսքով՝ դա հատկապես կարևոր է երիտասարդների համար, որոնք սովոր են բջջային հավելվածների միջոցով արագ, որակյալ և ժամանակակից ծառայություններին:
«Անցյալ տարին ակնհայտ ցույց տվեց, որ մենք չենք կարող ապավինել արևմտյան ընկերություններին՝ որպես «երկաթի», ծրագրային ապահովման և տեխնոլոգիաների մատակարարների, - պարզաբանել է Միշուստինը՝ ընդգծելով, որ «ժամանակակից աշխարհում սեփական լուծումների բացակայությունը նշանակում է գաղութային կախվածություն այն երկրներից, որոնք ունեն այդ ռեսուրսները և առաջ են մղում գլոբալ մասշտաբով»,–ասաց նա:
«Անկասկած, գոյություն ունեցող պրոդուկտները հարմար են։ Տարիների ընթացքում մենք արդեն սովոր ենք դրան։ Բայց մի հիանալի օր դրանց հասանելիությունը կարող է արգելափակվել, ինչը սեփական լուծումների և որևէ այլընտրանքի բացակայության դեպքում կհանգեցնի մնացած աշխարհից քրոնիկ կերպով հետ մնալուն: Մենք կարո՞ղ ենք մեզ նման բան թույլ տալ»,-հարցրել է նա և միանշանակ պատասխանել․ «Իհա՛րկե ոչ»։
Միաժամանակ Ռուսաստանի վարչապետը կոչ է արել իրատես լինել։
«Մեր երկրներից ոչ մեկը չունի սպառողական շուկայի բավարար ծավալ, որպեսզի առաջատար տեխնոլոգիաների ստեղծում ու զարգացում ապահովի։ Բայց համագործակցության հիման վրա մենք կարող ենք հասնել դրան»,-շեշտել է նա։
Միշուստինը նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ ոչ մի պետություն կամ միավորում չի կարող լիակատար տեխնոլոգիական անկախության հավակնել։ «Տնտեսության առանցքային ոլորտներում սեփական արտադրանքի և արտադրությունների բացակայությունը մեզ անթույլատրելի չափով խոցելի է դարձնում։ Ուստի մենք պետք է որոշենք ինքնաբավության փոխադարձ ընդունելի հավասարակշռությունը, որին բոլորս պետք է ձգտենք»,-կարծում է ՌԴ կառավարության նախագահը։
Նա Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գործընկերներին նաև առաջարկել է միավորման տարածքում զարգացնել IT-պարկերի էկոհամակարգը:
«Պարկերի նման համակարգը հնարավորություն կտա առաջ մղել նոր տեխնոլոգիական մշակումները, գործարկել ստարտափները»,-ասել է ՌԴ վարչապետը:
Միշուստինի խոսքով՝ Ռուսաստանը բաց է ՏՏ ոլորտում բարձր որակավորում ունեցող օտարերկրյա մասնագետների համար, նրանց համար պայմաններ է ստեղծում, մասնավորապես՝ հեշտացրել է կացության կարգավիճակ ստանալը։
Ընդհանուր առմամբ, նրա խոսքով, ԵԱՏՄ տարածքում համատեղ թվային նախաձեռնությունների իրականացման համար լավ մասնագետներ են անհրաժեշտ և կարևոր է, որ եվրասիական տարածքում այնպիսի կադրային քաղաքականություն վարվի, որը կնպաստի պրոֆեսիոնալների պատրաստմանը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 16:07
В День Преображения Господня сегодня, 27 июля, в Первопрестольном Святом Эчмиадзине состоялась церемония открытия Католикосской усыпальницы и молитвенного зала для зажигания свечей, построенных во дворе Кафедрального Собора под председательством Католикоса Всех Армян Гарегина Второго.
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.