Հայկ ՄԱՄԻՋԱՆՅԱՆ․ ԱԼՄԱ-ԱԹԱՅԻ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ՈՐԵՎԷ ԱՂԵՐՍ ՉԻ ԿԱՐՈՂ ՈՒՆԵՆԱԼ ԼՂ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԵՏ
Բոլոր առիթները՝ հասարակաքաղաքականից մինչև զուտ մարդկային՝ պետք է օգտագործել ցույց տալու, որ Լաչինի միջանցքի փակման և Արցախի նկատմամբ որն այսօր դրսևորում են պաշտոնական Երևանի և կառավարության այսօրվա կառավարիչների դրսևորած պահվածքը ոչ թե Հայաստանի դիրքորոշումն է, այլ՝ մոտեցումն է մարգինալ խմբակի, որը բախտի բերմամբ այսօր հայտնվել է կառավարիչների աթոռներում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը, թե միջանցքը փաստացի ռուս խաղաղապահների վերահսկողության տակ չէ՝ Մամիջանյանն արձագանքեց՝ նշելով, որ Փաշինյանի ասածներին արձագանքելն ամենաանշնորհակալ գործն է, բայց շատ ու շատ ցուցիչներ՝ առնվազն վերջին մեկ տարում ցույց են տալիս, որ մակարդակը հայ-ռուսական հարաբերություններում Փաշինյանի սիրած «աննախադեպ» վատ են, որովհետև ստրատեգիական դաշնակցի հետ պաշտոնական և ոչ պաշտոնական շփումների նմանօրինակ վիճակ չի եղել, ինչի պատճառը միայն մեկն է՝ պաշտոնական Երևանի ապիկար արտաքին քաղաքականությունը։
Ինչ վերաբերում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կոշտ հայտարարություններին, Մամիջանյանն արձանագրեց, որ առաջին հերթին անընդունելի է հավասարության նշանները յոթ շրջանների և հայկական Շուշիի, Հադրութի և հայկական մի շարք բնակավայրերի օկուպացիայի միջև։
«Այս պահին Ադրբեջանն օկուպացրել է հայկական բնակավայրերը։ Ի տարբերություն՝ ՀՀ ԱԳՆ-ի ես այդ մասին ասում եմ, ԱԳ նախարարը չի համարձակվում նույնիսկ այս շենքում այդ մասին խոսել։ Երկրորդը՝ թեև Լավրովը խոսեց Ալմա-Աթայի հռչակագրի մասին, որը, չեմ զլանա նշել, որ բանակցային գործընթաց է ներմուծվել Փաշինյանի խմբակի կողմից՝ Արարատ Միրզոյանի հայտարարությամբ։ 30 տարի շարունակ Ալմա-Աթայի հռչակագրի մասին որևէ ադրբեջանցի երբեք չի խոսել»,- նշեց Մամիջանյանն՝ ընդգծելով, որ այն որևէ աղերս չի կարող ունենալ ԼՂ հակամարտության կարգավորման հետ չի կարող, քանի որ ՀՀ-ն այն ընդունել է վերապահումով, ինչը հստակ վերաբերում էր ինքնորոշմանը, բացի այդ, հռչակագրի կնքման պահին ԼՂ-ն միջազգային իրավունքի, Խորհրդային Սահմանադրության բոլոր նորմերի համապատասխան արդեն իսկ իրականացրել էր անկախության հանրաքվե, այսինքն, Ալմա-Աթայի հռչակագիրը վերաբերելի չէ ԼՂ-ին։
Մամիջանյանը հիշեցրեց նաև, որ 2016թ ՌԴ ԱԳՆ-ն վերահաստատել է, որ պաշտոնական Երևանը Կազանյան փաստաթղթից չի հրաժարվել և ինքը չի հիշում որևէ դեպք, երբ պաշտոնական Երևանի դիրքորոշումները որակվեին ապակառուցողական՝ իրենց ժամանակաշրջանում։ Պատգամավորը նաև ընդգծեց, որ որևէ կերպ 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի ագրեսիան չի կարող լեգիտիմ հիմք լինել ՝ այս կամ այն գործընթացի համար, որովհետև առկա է Մինսկի խմբի համանախագահների ղեկավարների հինգ հայտարարություն, որտեղ կարևորվում են հիմնարար սկզբունքները՝ ներառյալ ինքնորոշման իրավունքը և ուժի չկիրառումը, հետևաբար, ագրեսիա իրականացնելով Ադրբեջանը կասկածի տակ է դրել համանախագահ երկրների հայտարարությունները։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-20 13:59
Армения сможет рассматривать выход из ЕАЭС и возможное присоединение к другому интеграционному объединению только после тщательной оценки рисков и последствий. Об этом заявил вице-премьер Мгер Григорян в интервью Sputnik Армения на Петербургском международном экономическом форуме.
-
2025-06-20 13:57
Подразделения ВС Азербайджана 20 июня в период между 08:00 и 09:00 открыли огонь в направлении населенного пункта Неркин Ханд Сюникской области, в результате чего поврежден жилой дом. Пострадавших нет. Об этом говорится в сообщении, распространенном Министерством обороны Армении.
-
2025-06-20 13:55
В Кремле внимательно следят за ситуацией с арестом в Армении главы группы компаний «Ташир» Самвела Карапетяна, будут готовы оказать ему всю необходимую помощь, заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.
-
2025-06-20 13:52
Вынужденные переселенцы из Нагорного Карабаха проводят акцию протеста перед зданием правительства Армении. Они жалуются на последовательное сокращение программ государственной поддержки, и если вопросы жилья и не будут решены в кратчайшие сроки, то они окажутся на улице.