Մալկինա․ 2022-ի արդյունքներով ԵԱՏՄ ընդհանուր ՀՆԱ-ն կկրճատվի շուրջ 1,9%-ով
2022 թվականի արդյունքներով Եվրասիական միության ընդհանուր ՀՆԱ–ն կկրճատվի շուրջ 1,9%–ով։ Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած տեսակապի ժամանակ այս հայտարարությունն արեց ԵՏՀ պաշտոնական ներկայացուցիչ Իյա Մալկինան։
ԵՏՀ–ի մակրոտնտեսական կանխատեսումները ներկայացնելիս նա նշեց, որ 2023 թվականի արդյունքներով միության տարածքում չի բացառվում ռեցեսիան։ Միևնույն ժամանակ 2023 թվականին լավ նախադրյալներ կան գյուղատնտեսության ոլորտում հնարավոր աճի համար, քանի որ նախորդ տարի այն աճել է մոտավորապես 5,1%–ով։
Շինարարական աշխատանքների ծավալը 11 ամսում աճել է ավելի քան 5,5%–ով։ Արդյունաբերական արտադրանքի թողարկումը նույն ժամանակահատվածի համար մնացել է գրեթե նախորդ տարվա մակարդակին։
Միևնույն ժամանակ բիզնեսը շարունակում է ներդրում կատարել արտադրության վերազինման համար։ Մալկինան հավելեց, որ մասնավորապես հունվար–սեպտեմբերին ձեռնարկությունների հիմնական կապիտալում ընդհանուր ներդրումների ծավալն աճել է 5,3%–ով։
Խոսելով ԵԱՏՄ արդյունաբերական զարգացման ծրագրերի մասին` Մալկինան նշեց, որ 2021-2022 թվականներին միության ձեռնարկություններն արդեն իսկ 21 մլրդ դոլարի ընդհանուր գումարի ներկրման փոխարինման 25 արդյունաբերական նախագիծ են սկսել։ Այդ նախագծերը վերաբերում են մեքենաշինությանը, հաստոցաշինությանը, քիմիական, մետալուրգիական և արդյունաբերության այլ ճյուղերին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 16:07
В День Преображения Господня сегодня, 27 июля, в Первопрестольном Святом Эчмиадзине состоялась церемония открытия Католикосской усыпальницы и молитвенного зала для зажигания свечей, построенных во дворе Кафедрального Собора под председательством Католикоса Всех Армян Гарегина Второго.
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.