Լեմկինի ինստիտուտն Ադրբեջանի կողմից հայերի նոր ցեղասպանության ևս մեկ ահազանգ է հնչեցրել
Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով առաջացած լուրջ հումանիտար ճգնաժամն օրեցօր խորանում է, հայտարարել է Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը: Կառույցը բազմիցս զգուշացրել է, որ այս շրջափակումն Ադրբեջանի ղեկավարության ավելի լայն ցեղասպան նպատակների մի մասն է, որին աջակցում է նրա հավատարիմ դաշնակից Թուրքիան, ինչպես նաև Բաքվի կողմից հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության գործողությունների շարունակությունն է։
Լեմկինի ինստիտուտը խիստ մտահոգված է նաև Ադրբեջանի հայատյաց քաղաքականության և հռետորաբանության գլոբալ հետևանքներով, որոնք միանգամայն անպատիժ քարոզվում են ամբողջ աշխարհում: Այս տեսակի ատելության հրահրումը պետք է հետաքննվի, այլ ոչ թե անտեսվի տեղական և ազգային իշխանությունների կողմից:
«Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը շատ լուրջ է վերաբերվում մեղսակցությանը և հետամուտ է լինելու ցանկացած դատավարության, եթե աշխարհն աչք փակի հայ ժողովրդի աղետալի վիճակի վրա ու ականատես լինի ևս մեկ ցեղասպանության, որն այս անգամ լիովին կանխարգելելի է»,- նշված է հայտարարության մեջ:
1Lurer.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-20 05:44
Скопление автомобилей на КПП Мегри связано не с нынешней военной ситуацией. Причина – в размерах территории и стоянках на пограничных КПП между Арменией и Ираном, в настоящее время ведутся работы по ее расширению. Об этом в интервью «Сюник ТВ» заявил генеральный консул Ирана в Капане Мортеза Абедин.
-
2025-06-20 05:40
Азербайджан и Турция проведут очередные учения.
-
2025-06-20 05:37
Завершился визит президента Азербайджана Ильхама Алиева в Турцию.
-
2025-06-20 05:33
Иран провел прямые переговоры с США на фоне обострения конфликта с Израилем, пишет RT со ссылкой на Reuters.