Սա դանակ է հայերի մեջքին. ֆրանսիացի սենատորները՝ ԵՄ-ի՝ Ադրբեջանի հետ համագործակցության մասին
Ֆրանսիայի Սենատի մի շարք պատգամավորներ դատապարտել են ԵՄ-ի՝ Ադրբեջանի հետ էներգետիկայի ոլորտում համագործակցությունն ընդլայնելու մտադրությունը՝ այն անվանելով խայտառակություն, դանակ՝ հայերի մեջքին:
«ԵՄ-ի և Ադրբեջանի միջև գազային համաձայնագրի նախագիծը դանակ է հայերի մեջքին: Մենք չենք կարող պաշտպանել զոհերին՝ սակարկելով դահիճների հետ։ Ֆրանսիայի անունից Էմանուել Մակրոնը պետք է դատապարտի այդ ստոր համաձայնագիրը»,-գրել է ֆրանսիացի սենատոր Բրյունո Ռետայոն՝ հրապարակելով էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Քադրի Սիմսոնի Twitter-ում արված գրառումը, որը, կարևորելով Ադրբեջանի համագործակցությունը, ընդգծել էր նաև Ադրբեջանի՝ վերականգնվող էներգիայի չօգտագործված ներուժի մասին: ԵՄ մտադրություններինի սուր է արձագանքել նաև ֆրանսիացի պատգամավոր Անն-Լորանս Պետելը: «Դադարեցրեք բռնապետերին սիրաշահելը:
Դադարեցրեք խայտառակությունը, մենք գազ չենք ուզում: Մենք պետք է վերականգնվող էներգիա արտադրենք: Մենք պետք է աջակցենք հայկական ժողովրդավարությանը»,-Twitter-ում գրել է Անն-Լորանս Պետելը:
Հիշենենք, որ Էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Քադրի Սիմսոնը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Բրյուսելը բարձր է գնահատում Ադրբեջանի աջակցությունն ու օգնությունը ԵՄ-ի համար դժվար ժամանակահատվածում էներգետիկ անվտանգության ոլորտում: Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ ԵՄ-ն պատրաստակամություն է հայտնել ընդլայնել Ադրբեջանի հետ համագործակցությունը էլեկտրաէներգետիկայի ոլորտում:
Armenia Today
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.
-
2025-07-26 14:32
Несмотря на то, что власти подавляли митинги и акции народа Арцаха угрозами и шантажом применения силы, ситуация не изменилась, заявил депутат Национального собрания Армении Тигран Абрамян.