Ֆրանսիայի ԱԳՆ․ Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների վերսկսմանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Անն-Քլեր Լեժանդրը RTVI News-ին տված հարցազրույցում խոսել է Լաչինի միջանցքը ապաշրջափակելու Ֆրանսիայի ջանքերի մասին։
«Այսօր մենք չափազանց մտահոգված ենք Լաչինի միջանցքի շրջափակմամբ։ Մենք անընդհատ պահանջում ենք, որ այդ միջանցքը ապաշրջափակվի, որպեսզի բնակչությանը մարդասիրական պարենային օգնություն հասցվի։ Լեռնային Ղարաբաղում հումանիտար լուրջ ճգնաժամի իրական վտանգ կա։ Բացի այդ, մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների վերսկսմանը ռւ ցանկանում, որ դա տեղի ունենա», - ասել է Լեժանդրը։
Նա հիշեցրել է եվրոպական միջնորդությունը, որին Ֆրանսիան անվերապահորեն աջակցում է։
«Դուք նաև գիտեք, և հենց Հանրապետության Նախագահի շնորհիվ է, որ երկու երկրների ներկայացուցիչները կարողացել են զրուցել միմյանց հետ անցած տարվա հոկտեմբերին կայացած գագաթաժողովի շրջանակներում, որի ժամանակ մենք որոշեցինք Հայաստանից սահման ուղարկել ԵՄ առաքելություն՝ լարվածությունը թուլացնելու և սահմանների նկատմամբ անձեռնմխելիությունը ապահովելու համար», - ասել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը։
Նրա խոսքով, Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին հստակ արտահայտված է։
«Դա արտահայտվել է ամենաբարձր պետական մակարդակով։ Դուք գիտեք, որ հանրապետության նախագահն անձամբ գործադրեց բոլոր ջանքերը, որպեսզի կարողանանք վերսկսել բանակցությունները, որպեսզի այս իրավիճակը հանգուցալուծվի և լարվածությունը նվազի», - եզրափակել է Լեժանդրը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-08 19:43
Комиссия по регулированию общественных услуг Армении отклонила предложение ЗАО "Электрические сети Армении" об увеличении инвестиционной программы на 2025 год в рамках долгосрочного плана на 2018–2034 годы. Решение было принято на заседании регулятора.
-
2025-07-08 19:41
По делу о предполагаемом принуждении к участию сотрудников "Электрических сетей Армении" в митингах следствие провело обыски по 20 адресам. СК возбудил дело в отношении троих граждан. Об этом заявила пресс-служба СК.
-
2025-07-08 19:40
В Баку состоялось очередное заседание "суда" по "делу" бывшего госминистра Нагорного Карабаха, бизнесмена и филантропа Рубена Варданяна.
-
2025-07-08 19:37
Диаспора шокирована и возмущена риторикой властей Армении в отношении Армянской Апостольской святой Церкви и считает, что она требует осуждения. Об этом в Первопрестольном св. Эчмиадзине заявил в интервью Sputnik Армения предстоятель армянской епархии Канады, епископ Абгар Овакимян.