Էրդողանը սպառնացել է այն երկրներին, որոնց դիվ․ առաքելությունները փակ կմնան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի օրը դատապարտել է Ստամբուլում արևմտյան երկրների հյուպատոսությունների ժամանակավոր փակումը` զգուշացնելով «միջոցներ» ձեռնարկել, եթե այդ գրասենյակները փակ մնան, հայտնում է Anadolu լրատվական գործակալությունը:
«Վերջերս մեր արտաքին գործերի նախարարությունը նրանց կանչեց ու վերջնագիր տվեց առ այն, որ եթե նրանք շարունակեն նման գործողությունները, ապա թանկ կվճարեն», - ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի արևմտյան Այդին նահանգում երիտասարդների հետ կայացած հանդիպման ընթացքում:
«Մենք երկուշաբթի կաբինետի նիստ ունենք, և անհրաժեշտ որոշումներ կկայացնենք վերոնշյալ քայլի վերաբերյալ», - ասել է Թուրքիայի ղեկավարը։
Նա նաև մեղադրել է համաշխարհային տերություններին՝ երկրում կայանալիք համընդհանուր ընտրությունների վրա ազդելու փորձի համար։
«Բոլորը, ներառյալ միջազգային լրատվամիջոցները, գրում են այն մասին, թե որքան կարևոր են ընտրությունները մեր երկրի, ազգի և համաշխարհային քաղաքականության համար», - ասել է Էրդողանը․ «Դրա համար իմ դեմ ստոր արշավներ են սկսվում։ Սա է մեր սուրբ գրքի՝ Ղուրանի այրման գործողությունների նպատակը, որոնք աջակցություն են ստանում խոսքի ազատության քողի տակ... Դա անապահովության զգացում է առաջացնում, որի թիրախը մեր զբոսաշրջության ոլորտն է»։
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ են կանչվել 9 երկրների դեսպաններ, այդ թվում՝ երկրների, որոնք դադարեցրել են իրենց հյուպատոսությունների աշխատանքը՝ ահաբեկչական հարձակումների սպառնալիքի պատճառով։
Մի շարք երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և Միացյալ Նահանգները, իրենց քաղաքացիներին զգուշացրել են Թուրքիայում հնարավոր հարձակումների մեծ ռիսկի մասին, հատկապես դիվանագիտական ներկայացուցչությունների և ոչ մուսուլմանական պաշտամունքի վայրերի նկատմամբ: Գերմանիան, Ֆրանսիան և Նիդեռլանդները այն երկրների թվում էին, որոնք այս շաբաթ անվտանգության նկատառումներից ելնելով ժամանակավորապես փակել էին իրենց դիվանագիտական ներկայացուցչությունները։
Թուրքիան, իր հերթին, իր քաղաքացիներին զգուշացրել է ԱՄՆ-ում և Եվրոպայում «հնարավոր իսլամաֆոբ, այլատյաց և ռասիստական հարձակումների» մասին։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-09 18:57
Бюро по демократическим институтам и правам человека (БДИПЧ) - один из институтов Организации по безопасности и сотрудничеству в Европе (ОБСЕ) - знает о противоречиях вокруг Армянской апостольской церкви, держит связь с государствами-участниками ОБСЕ, заявила РИА Новости пресс-секретарь БДИПЧ Катя Андруш.
-
2025-07-09 18:55
Депутат от фракции "Армения" Артур Саркисян арестован. Соответствующее решение принял судья суда общей юрисдикции города Еревана Артак Карапетян.
-
2025-07-09 18:51
Члены исполнительного органа Республиканской партии Армении (РПА) приняли в центральном офисе партии представителей Совета по защите прав Арцаха.
-
2025-07-09 18:49
Депутаты парламента Армении от блока "Армения" Армен Рустамян и Ишхан Сагателян с российскими коллегами в Москве двусторонние отношения. Об этом сообщил Сагателян в соцсетях.