Թուրքիայում երկրաշարժի պատճառով փլուզվել է հայկական Այնթափի (Գազիանթեփ) պատմական ամրոցը
Թուրքիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով ավերվել է Գազիանթեփի պատմական ամրոցը։ Այս մասին հայտնում են ԶԼՄ–ները։
Գազիանթեփը ՅՈՒՆԵՍԿՕ–ի «ստեղծագործ քաղաքների» ցանկում է։
Հիշեցնենք, որ առավոտյան ժամը 05.17–ին 7,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում, որը ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Թուրքական իշխանությունները հայտնել են 76 զոհի ու 440 վիրավորի մասին։ Բացի այդ հայտնել էինք նաև Սիրիայի մի քանի շրջաններում ավերածությունների մասին, որոնք խլել են 237 մարդու կյանք, տուժել է 639-ը։ Երկրաշարժը զգացվել է նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։
Գազիանթեփը Թուրքիայի հարավում գտնվող մեծությամբ 6-րդ քաղաքն է, որն ունի 1.5 մլն բնակչություն։ Այն Այնթափ անունը կրող հայկական քաղաք է եղել, բնակեցված է եղել բացառապես հայերով։ Հետգայում Թուրքիայի իշխանություններ քաղաքը բնակեցրել են քրդերով, հայերին էլ ստիպել են խոսել թուրքերեն։
1915 թվականին Այնթափ հայ բնակչությունը երիտթուրքերի կողմից արտաքսվել է Դեր Զորի անապատ։ 1920 թվականի ապրիլից մինչև 1921 թվականի փետրվար Այնթափում մնացած հայերը պաշտպանական մարտեր են մղել թուրք ջարդարարների դեմ։ Այն բանից հետո, երբ ֆրանսիական զորքերը լքեցին Կիլիկյան, հայերը ստիպված եղան գաղթել Սիրիա, Լիբանան, Եգիպտոս և ԱՄՆ։ 1921 թվականի փետրվարի 8-ին Թուրքիայի Ազգային ժողովը «ֆրանսիացի զավթիչների հետ պայքարում քաղաքաբնակների ունեցած վաստակի համար» բնակավայրի անվանն ավելացրեց «գազի» («հաղթող») տիտղոսը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-26 14:32
Несмотря на то, что власти подавляли митинги и акции народа Арцаха угрозами и шантажом применения силы, ситуация не изменилась, заявил депутат Национального собрания Армении Тигран Абрамян.
-
2025-07-26 14:31
Представитель МИД Армении Ани Бадалян обвинила армянскую службу «Радио Свобода» в распространении дезинформации о дороге, проходящей через Сюник, и её возможной передаче под контроль США. Она отметила, что ложные тезисы были опубликованы параллельно с материалами российского телеканала «Россия сегодня».
-
2025-07-26 14:29
После ремонта газопровода, с 13:40 субботы возобновлена подача газа в Армению. Об этом сообщает "Газпром Армения".
-
2025-07-26 14:27
Новоназначенный заместитель директора по сбыту компании «Электросети Армении» (ЭСА), директор по обслуживанию электроснабжения Еревана Арман Смбатян получил должность благодаря тому, что катался на велосипеде с премьер-министром Николом Пашиняном и сблизился с ним, пишет газета «Грапарак».