Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 2 հայ է զոհվել
Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով հայերի շրջանում այս պահին հայտնի է 2 զոհի մասին։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Սիրիայի Հայ բարեգործական ընդհանուր միության ատենապետ Ներսես Ներսոյանը։
«Մեր ունեցած տեղեկություններով` Հալեպում` Ազիզիե թաղամասից 2 հայ է զոհվել, մեկը հիվանդանոցում է, իսկ մեկ անձ էլ փլատակների տակ է։ Մայր ու տղա (8-րդ դասարան) զոհվել են, հոր ոտքն է ամպուտացվել և այժմ հիվանդանոցում է, իսկ աղջկան փորձում են փլատակների տակից հանել։ Շատ երկար տևեց երկրաշարժը` բոլորը փողոց էին դուրս եկել. ես ինքս նոր տուն գնացի` պատերը վնասվել են»,–ասաց նա։
Ներսոյանի խոսքով` երկրի ամենատուժած գոտին համարվում է Հալեպը, և պետությունը կոչ է անում մարդկանց օգնության հասնել։ Նա նշեց, որ այս պահին անձրև է տեղում և բավական ցուրտ է` օգնություն ցուցաբերելը դժվար է։
Ներսոյանը նշում է` այլ հայերից ում հետ կապ ունի, փորձել է զանգել և կապ հաստատել` բոլորը դեռ դրսում են։
«Արևելքը» հայտնում է, որ երկրաշարժի հետևանքով զոհվածները մայր և որդի Միրնա և Ալպեր Թեքեճյաններն են։ Ալպերը Հալեպի ՀԲԸՄ-ի Լազար Նաճարյան-Գալուստ Գյուլբենկյան վարժարանի սան էր և Հայ երիտասարդաց ընկերակցություն բասկետբոլի խմբի անդամ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-24 09:10
Иранские СМИ утверждают, что Азербайджан и Израиль вступили в сговор с целью осуществления атак на северные и западные регионы Ирана. Об том сообщает телеграм-канал «Иранист».
-
2025-06-24 09:09
Иран неоднократно давал понять: Израиль начал войну с Ираном, а не наоборот, написал ночью в соцсети Х глава МИД Ирана Аббас Аракчи.
-
2025-06-23 19:56
Главы патриархатов и предводители церквей Иерусалима решительно осудили теракт в православной церкви Св. Ильи в Дамаске, выразили поддержку верующим, подтвердили солидарность с патриархом Антиохийским Иоанном X (храм принадлежит указанному патриархату).
-
2025-06-23 19:54
Армения и Грузия договорились о правилах транзита армянского коньяка через территорию Грузии в третьи страны. Об этом сообщил в соцсети министр экономики Армении Геворк Папоян по итогам визита армянской делегации в Тбилиси.