Գոչունյան․ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով հայկական եկեղեցիներ էլ են վնասվել
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով վնասվել են նաև հայկական եկեղեցիներ։ Sputnik Արմենիային Ստամբուլում հրապարակվող «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը հայտնեց` Իսքենդերունի շրջանում Սրբոց Քառասուն Մանուկ եկեղեցին է վնասվել։
«Պատրիարքարանը վարչական խորհուրդների միջոցով է փորձում ամեն ինչ իմանալ։ Կեսարիայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, ինչպես նաև Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցիների վիճակը հարաբերականորեն նորմալ է։ Տեղի միակ հայկական գյուղից՝ Վաքըֆլից նույնպես լուրերը մտահոգիչ չեն»,–ասաց Գոչունյանը։
Նրա խոսքով` տեղի ազգային այլ փոքրամասնությունների սրբատեղիներն էլ են վնասներ կրել։ Մասնավորապես, Իսքենդերունում լատին կաթոլիկ եկեղեցին հիմնահատակ ավերվել է, նաև հույների եկեղեցին է լրջորեն վնասվներ կրել։
Գոչունյանը նշեց, որ տեղի հայ հոգևորականների շրջանում տուժածներ չկան։
Հիշեցնենք` Գոչունյանը հայտնել էր նաև, որ երկրաշարժի հետևանքով Թուրքիայի Մալաթիա քաղաքում տեղաբնակ հայ ամուսիններ են զոհվել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.
-
2025-07-31 19:18
Президент России Владимир Путин подписал закон о ратификации соглашения с Ереваном о работе в республике Российско-армянского университета, сообщает ТАСС.