«Թաթոյան» հիմնադրամ․ ԱԴՐԲԵՋԱՆԻ «ԷԿՈԱԿՏԻՎԻՍՏ»-ՆԵՐԸ ԵՐԳՈՒՄ ԵՆ ՄԻ ԵՐԳ, ՈՐՆ ՈՒՂՂՎԱԾ Է ՀԱՅԵՐԻՆ` ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՐՅՈՒՆ ԹԱՓԵԼՈՒ ԿՈՉԵՐՈՎ
Ադրբեջանի կառավարության «էկոակտիվիստ» գործակալն ինստագրամյան իր էջի սթորի բաժնում հունվարի 11-ին տեղադրել է մյուս «էկոակտիվիստ» գործակալների մասնակցությամբ տեսանյութ, որտեղ հայերին ուղղված ադրբեջանական երգով ցույց են տալիս իրենց իրական հայասպան մտադրությունները. ևս մեկ ապացույց, որ նրանք որևէ կապ չունեն շրջակա միջավայրի հետ: Այս մասին ասվում է «Թաթոյան» հիմնադրամի տարածած հայտարարության մեջ:
Մասնավորապես, նրանք միասին երգում են մի երգ, որն Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ուսումնասիրություններով ուղղված է հայերին` սպանության ու արյուն թափելու կոչերով: Տեսանյութի վերջում էլ նա ցույց է տալիս «Գորշ գայլեր» ծայրահեղական ազգայնական ահաբեկչական կազմակերպության սիմվոլը:
Մենք պարզել ենք, որ այս երգը հատուկ գրվել է 2020 թվականի հուլիսին, այսինքն՝ 44-օրյա պատերազմից առաջ` որպես ադրբեջանական քարոզչական քաղաքականության մաս:
Երգի կրկներգի թարգմանությունն այսպիսին է.
Կյանք խլողներ ենք, գնում ենք սպանության
Մենք գնում ենք կյանք խլելու/սպանության
Գետնին մնացած մեր արյան համար արյուն թափելու ենք գնում
Գնում ենք արյուն թափելու
Կյանք խլողներ ենք, գնում ենք սպանության
Մենք գնում ենք կյանք խլելու/սպանության
Գետնին մնացած մեր արյան համար արյուն թափելու ենք գնում
Գնում ենք արյուն թափելու:
«Այս օբյեկտիվ ապացույցը մեր նոր հատուկ զեկույցից է, որն ամփոփման փուլում է և բացահայտում է «էկոակտիվիստ» գործակալներին, թե ովքեր են նրանք իրականում: Նրանց են ոգեշնչում ադրբեջանական իշխանությունները հենց այս հանցավոր մտադրություններով:
Այս փաստը ևս մեկ անգամ հաստատում է, որ Արցախը Հայաստանի և աշխարհի հետ կապող կյանքի միակ ճանապարհը 2022թ. դեկտեմբերի 12-ից ապօրինի փակած, իրենց «էկոակտիվիստներ» հռչակած անձինք իրականում Ադրբեջանի կառավարության գործակալներ են, ադրբեջանական իշխանությունների էթնիկ զտումների քաղաքականության գործիք, հայատյաց մարդիկ:
Ի դեպ, այդ տեսանյութը ջնջել են տեղադրումից կարճ ժամանակ անց»,- ասված է հայտարարության մեջ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-17 19:37
Член Верховного органа АРФ "Дашнакцутюн", депутат парламентской фракции "Армения" Гегам Манукян обратился в прокуратуру с заявлением о преступлении. Об этом депутат сообщил в интервью Sputnik Армения.
-
2025-07-17 19:36
Израиль продолжит политику демилитаризации на территории южнее Дамаска и не допустит причинения вреда местным друзам со стороны сирийских властей и группировок. Об этом заявил израильский премьер Биньямин Нетаньяху.
-
2025-07-17 19:32
В Баку на церемонии, посвящённой азербайджанской прессе, наградили турецкие медиаструктуры TRT, İHA и Anadolu Ajansı — за «верную службу» в продвижении повестки Баку в Карабахской войне и внешней политике, пишет Telegram-канал «Кавказарь».
-
2025-07-17 19:31
Власти Армении предпринимают действия, направленные на то, чтобы принизить значимость и устранить государственные институты НКР, что неприемлемо. Об этом говорится в заявлении Совет по правам армян Карабаха в ответ на иск Генпрокуратуры Армении в Административный суд с целью аннулировать право собственности на представительство НК в Ереване.