Շեբալին․ Թուրքիայի երկրաշարժն ավելի ուժեղ էր, քան Սպիտակում տեղի ունեցածը
Թուրքիայի և Սիրիայի տարածաշրջանում մոտ 6 մագնիտուդով երկրաշարժեր կկրկնվեն մի քանի օր կամ նույնիսկ շաբաթ, ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ Գիտությունների ազգային ակադեմիայի Եկրաշարժերի կանխատեսման տեսության և մաթեմատիկական երկրաֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Պյոտր Շեբալինը։
«Մեծ հավանականությամբ ուժեղ երկրաշարժեր՝ մոտ 6 մագնիտուդով, կկրկնվեն մի քանի օր, գուցե նույնիսկ մի քանի շաբաթ»,- ասել է Շեբալինը։
«Այն, ինչ այսօր եղավ, շատ ավելի ուժգին է, քան Սպիտակի երկրաշարժը», -հավելել է նա։
Նրա խոսքով՝ Հայաստանում երկրաշարժի հետևանքով լուրջ ավերվածությունները կապված էին շինարարության ժամանակ սեյսմիկ վտանգի թերագնահատման հետ։
«Հին շենքերը նախատեսված չէին նման ուժգնության երկրաշարժի համար, դրա համար այնտեղ նման ավերածություններ եղան, բայց այս գիշեր և ցերեկը տեղի ունեցած երկրաշարժերն ավելի ուժեղ էին, քան Սպիտակում տեղի ունեցածը», - պարզաբանել է Շեբալինը:
Աղետալի երկրաշարժը Հայաստանում տեղի էր ունեցել 1988 թվականի դեկտեմբերի 7-ին։ Ստորգետնյա ցնցումների շարքը 30 վայրկյանում ավերել էր Սպիտակ քաղաքը և մեծ ավերածություններ առաջացրել Լենինական (այժմ՝ Գյումրի), Կիրովական (այժմ՝ Վանաձոր) և Ստեփանավան քաղաքներում։ Տարերային աղետի հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, զոհվել է 25000 մարդ, 140000-ը հաշմանդամ է դարձել, 514000 մարդ զրկվել է կացարանից։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 15:54
Иран в субботу официально запустил первое в стране воздушное такси, открыв новую страницу в развитии национальной авиации, сообщает IRNA.
-
2025-05-24 15:52
Крупное отключение электроэнергии произошло во французском департаменте Приморские Альпы, где в субботу завершается Каннский кинофестиваль, сообщает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ.
-
2025-05-24 15:49
Административный суд в Ереване вновь признал недействительным кратное повышение платы за парковку в столице, но вердикт останется на бумаге.
-
2025-05-24 15:45
20 мая 2025 года суд в Азербайджане приговорил Игбала Абилова к 18 годам лишения свободы по делу о госизмене. Ученого арестовали в 2024 году, когда он приехал в Азербайджан на свадьбу двоюродного брата.