Последние новости

ԱԺ հերթական քառօրյան

Ազգային ժողովում այսօր՝ փետրվարի 7-ին մեկնարկել են հերթական քառօրյա նիստերը. Օրակարգում ընդգրկված է 24 հարց:

Օրակարգում են մասնավորապես ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և նույն խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու հարցերը:

Նշենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունը չբոյկոտեց նիստերը, եկան գրանցվեցին, ապա դուրս եկան դահլիճից:

Բացի այդ, այս քառօրյայում ԱԺ-ն արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ կընտրի Սարգիս Խանդանյանին: Հիշեցնենք՝ այդ պաշտոնից օրեր առաջ հրաժարվել էր Էդուարդ Աղաջանյանը:

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և ««Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթի քննարկման համար սահմանվել է մինչև 90 րոպե:

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ