Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԻՇԽՈՂ ՈՒԺԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԴԱՇՏ ԵՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ ԱՐՑԱԽԻ ՇՈՒՐՋ
Արցախի ինքնորոշման իրավունքը պետք է իրացվի և միջազգայնորեն ճանաչվի, այլընտրանքն Արցախի հայաթափումն ու ֆիզիկական սպառնալիքներն են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Արցախի խորհրդարանական բոլոր 5 ուժերը հայտարարությամբ արձագանքել են ՀՀ իշխող ուժի պարբերական դարձած այն մեկնաբանություններին, որոնք կասկածի տակ են դնում Արցախյան ազգային-ազատագրական պայքարի նշանակությունը և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, պառակտում մտցնում ազգի ներսում:
Խմբակցությունները, խստորեն դատապարտելով նման վտանգավոր վարքագիծը, համոզմունք են հայտնում, որ այդօրինակ արտահայտությունները ոչ միայն չեն բխում հայ ժողովրդի շահերից, այլև ջուր են լցնում թուրք- ադրբեջանական տանդեմի ջրաղացին:
Ողջունելով այս և նման իրավիճակներում Արցախի խորհրդարանի օպերատիվ արձագանքը, կարծում եմ, որ ՀՀ իշխող ուժի հայտարարություններն առավել վտանգավոր դաշտ են ձևավորում Հայաստանի ու Արցախի շուրջ, նպաստում ադրբեջանական ագրեսիվ գործողությունների լեգիտիմացմանը:
«Պատիվ ունեմ» խմբակցությունը իր հայտարարություններում և գործողություններում մշտապես հիմք է ընդունում արցախյան պայքարի հիմքում դրված գաղափարներն ու սկզբունքները, իսկ ինքնորոշման սկզբունքի իրացման և դրա միջազգային ճանաչման գործընթացը համարում է Արցախի հարցով տարվելիք բանակցությունների անկյունաքարը:
Կարևորելով Արցախի խորհրդարանի, խորհրդարանական խմբակցությունների հետ ակտիվ, արդյունավետ գործակցությունը, որի հիմքում տարբեր ձևաչափերով տասնամյակների աշխատանքային հսկայական փորձն է, ևս մեկ անգամ վերահաստատում եմ, որ մեր խմբակցությունը, մեր քաղաքական ուժը` ՀՀԿ-ն, արել և անելու են առավելագույնը Արցախում ապրող մեր հայրենակիցների` սեփական օջախներում խաղաղ և անվտանգ ապրելու, սեփական ճակատագիրը տնօրինելու հարցում:
Արցախի ինքնորոշման իրավունքը պետք է իրացվի և միջազգայնորեն ճանաչվի, այլընտրանքն Արցախի հայաթափումն ու ֆիզիկական սպառնալիքներն են», - նշել է նա:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 15:28
Министр образования, науки, культуры и спорта Жанна Андреасян посетила школы сел Мердзаван и Мхчян, в которых на днях произошли скандальные инциденты. Об этом сообщает пресс-служба армянского ведомства.
-
2025-05-17 15:27
«С точки зрения комплектования Вооруженных сил и эффективного использования имеющегося потенциала нужно делать платной не возможность освобождения от армии или сокращение срока службы. Можно использовать уже существующие законодательные возможности – при внесении одной-двух поправок», – написал секретарь фракции «Честь имею» Национального Собрания Армении Тигран Абрамян на своей странице в социальной сети Facebook.
-
2025-05-17 15:26
Поэт, член Союза писателей Армении Карен Хуршудян стал Кавалером ордена «За заслуги» Франции.
-
2025-05-17 15:25
Рубен Варданян стал дедушкой, находясь в азербайджанском СИЗО, а семья лишена возможности сообщить ему радостную новость. Об этом сообщил его сын Давид в интервью GB News. Давид подчеркнул, что его дочь родилась уже после ареста Рубена.